Մինչև 2014թ. համայնքի ղեկավարը կազմել և իր ստորագրությամբ ու գյուղապետարանի կնիքով վավերացրել է վճարման կեղծ հանձնարարագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ են մտցվել, թե, իբր, քարտուղարի եղբայրն է իրականում հաճախել աշխատանքի, կատարել վարորդի պարտականությունները և իր կատարած աշխատանքի դիմաց ենթակա է վարձատրման:
Հունաստանի լրագրողների և զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների արհմիությունները մայիսի 4-ին 24-ժամյա գործադուլ են անցկացնում Մայիսի 1-ի՝ կոլեկտիվ և անձնական իրավունքների, սոցիալական արդարության և խաղաղության, առողջության և անվտանգության համար աշխատավորների պայքարի միջազգային օրվա կապակցությամբ։
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին պատկանող Bentley Mulsanne ավտոմեքենան Անգլիայում վաճառվել է 179,9 հազար ֆունտ ստեռլինգով: Այդ մասին տեղեկացրել է Լոնդոնին մոտակա Գիլֆորդ քաղաքում գտնվող ավտոմեքենաների Bramley սրահի ներկայացուցիչը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որով 80 նախկին զինծառայողների և ուժային կառույցների աշխատակիցների զրկել է զինվորական ու հատուկ կոչումներից՝ «զրպարտչական» գործողությունների պատճառով: Այդ մասին հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիացի դերասան, հումորիստ Դեդոնե ՄԲալան նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, խնդրելով տրամադրել քաղաքական ապաստան Թուրքիայում։
Բորիս Ավագյանն իր երախտիքը հայտնեց ՌԴ-ին, գեներալ Մուրադովին գերիների վերադարձի համար
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս պահին Էրեբունի օդանավակայանում սպասում են երեք գերիների վերադարձին։ Նրանք հայրենիք են տեղափոխվում Բորիս Ավագյանի ջանքերի շնորհիվ։ Եվ այս պահին Բորիս Ավագյանն Էրեբունի օդանավակայանում է։ Նա վերահաստատեց, որ գերիները Հայաստան են վերադառնում ՌԴ ջանքերի հետ համատեղ։ Նա հայտնեց, որ գերիները ժամանելուն պես կտեղափոխվեն «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
Անհայտ անձը զանգահարելով Արցախի Հանրապետության քաղաքացիներին և ներկայանալով որպես հայաստանյան հեռուստաընկերության աշխատող, բանակում ծառայող որդուն գումար փոխանցելու և այն կարճ ժամկետում վերադարձնելու կեղծ խոստմամբ, պարբերաբար հափշտակել է տարբեր չափի գումար:
Էրեբունի օդանավակայանում սպասվում է գերիների վերադարձ. ՈւՂԻՂ
Ապրիլի 30-ին «Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, Անդրանիկի փողոցում հայտնաբերեցին և, մեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու։
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարությամբ ողջունել է է Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Անսեռ զազրախոսություններին առհասարակ չեմ անդրադառնում․ ափսոս է և թանկ ժամանակս։
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր որդուս հետ գնացել էի իմ ծննդավայր՝ Կարմիր շուկա:
«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտից մայիսի 3-ին ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին տեղեկացրել են «Աղիքային վարակ և սուր գաստրոէնտերիտ» նախնական ախտորոշմամբ 3 երեխայի հոսպիտալացման վերաբերյալ, որոնցից 1-ը՝ 6 տարեկան, 2-ը՝ 5 տարեկան: Այս մասին հայտում են «Ֆեյսբուք»-ում ՀՀ առողջապահության նախարարության էջից։
Արցախյան 44-օրյա պատերազմին արվեստագետներն անդրադառնում են և՛ երաժշտությամբ, և՛ կտավներով, և՛ թատերական ներկայացումներով, համերգային ծրագրերով ու այլ նախաձեռնություններով: «Նարեկ» համույթը, որն իր գործունեության ընթացքում ներկայացումներով հանրայնացրել է հայ մարդուն, Հայաստանին հուզող խնդիրները, պատերազմի մասին ևս կխոսի պարի լեզվով:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակեց Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական վճիռը, որով վերջիններս դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Այդ մասին տեղեկացրել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մրցաշրջանի ավարտին կհեռանա ներկայիս ակումբից:
Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցությունը մայիսի 2-ին ընդունել է Կալիֆորնիա նահանգի Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ և Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ Էլեն Ասատրյանի հեղինակած բանաձևը, որով դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին սեպտեմբերի 27-ին Արցախի վրա դրանց հարձակումից հետո տեղի ունեցած 44 օրյա պատերազմի ընթացքում գործած պատերազմական հանցագործությունների համար: Բանաձևը նաև հորդորում է ԱՄՆ Կոնգրեսին և Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ և պահանջել, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ ազատ արձակեն բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց:
Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կարող է ստանձնել Մաուրիցիո Սարին:
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը հայտարարել է դեպի Հայաստան ավիաչվերթներն ավելացնելու մասին: Այս մասին ավիաընկերությունը հայտնում է «ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Հայաստանում թացն ու չորը խառնվել է իրար. մեկը մի բան է ասում իշխանության բեսպրեդելի, Սահմանադրությունը ոտնահարելու, օրենքները խախտելու մասին, մյուսն արդարացնում է ու հիմնավորում։ Մարդիկ այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել, թե որտե՞ղ է ճշմարտությունը։
«Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Չավին չի շարունակի մարզչական աշխատանքը արաբական «Ալ Սադի»-ում:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Գեղամ Նազարյանի հանդիպումը՝ զոհված զինվորների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
Մայիսի 3-ին և 4-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակի փոփոխություն և սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Համաշխարհային շուկայում մարտ ամսին պարենային ապրանքների գների որոշակի կայունացումից հետո կրկին նկատվում է գնաճ՝ պայմանավորված տնտեսական աճի լավատեսական սպասումներով: Հայաստանն էլ որպես ներմուծող երկիր, չի կարող անմասն մնալ դրանից: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով Հայաստանում պարենային մի շարք ապրանքների գների աճի մասին հարցին:
Ռուսաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու 5 ֆուտբոլիստ, այդ թվում և Արսեն Զախարյանը ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում:Այս մասին գրում է Sports.ru-ն:
Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ազգային ժողովի ընտրություններից առաջ անհրաժեշտ է կատարել մեկ կարևոր արձանագրում. Նիկոլի ռեժիմի բոլոր երեք տարիների ընթացքում միայն իրավապահ մարմինների մեքենան էր աշխատում անխափան՝ ոստիկանությունը, ազգային անվտանգությունը, քննչականները, դատախազությունը: Միայն երեք տարվա ընթացքում հարուցված քրեական գործերի քանակն արդեն ինքնին լուրջ ցուցանիշ է:
Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչը կլինի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն:
Հունաստանի լրագրողների եւ զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների արհմիությունները մայիսի 4-ին 24-ժամյա գործադուլ են անցկացնում Մայիսի 1-ի՝ կոլեկտիվ եւ անձնական իրավունքների, սոցիալական արդարության եւ խաղաղության, առողջության եւ անվտանգության համար աշխատավորների պայքարի միջազգային օրվա կապակցությամբ։