Հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք՝ ինչպես զինծառայողներ, այնպես էլ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, զորամասի տրանսպորտային միջոցների անվտանգության և պահպանության համար պատասխանատուներ։ Նշանակվել են փորձաքննություններ։
Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը զազրախոսում է կամ, ավելի դիպուկ՝ բրնձում է նույնիսկ իր համար ռեկորդային հաճախությամբ և դատարկամտությամբ: Այս վերբալ փորլուծության պատճառները տարբեր են. իրար վրա եկած հանրային առիթներ, ամեն գնով Հայաստանի հայաթափումն արագացնելու ցանկություն, շարունակվող անպատժելիություն, խորացող վախերից պաշտպանական ռեակցիաներ և այլն:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը՝ հայտարարեց, թե մի քանի ներքին փորձարկումներ են իրականացվել մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով։
Մեքենան անսարք է եղել, արգելակները չեն աշխատել, 5 տարի այդ մեքենան չի քշվել: Անգամ մեքենայի մեջ ճնճղուկների բույն են գտել: Թող իրենց երեխեքին տանեն, նստացնեն էդ անսարք մեքենան ու ասեն՝ վարի:
«Վրաստանում վերջին տարիներին ներդրված պրակտիկայի համաձայն՝ օտարերկրյա դիվանագետները շարունակում են ակտիվորեն մասնակցել երկրում ընթացող քաղաքական բանավեճերին։ Նրանք փորձում են համատեղել օրենսդիրի գործառույթը, ակտիվորեն մասնակցել օրենսդրական գործընթացին, թելադրել վրաց ժողովրդի ընտրած խորհրդարանին, թե որ օրենքներն ընդունել, որոնք՝ ոչ։
Անդո, «Նախկինները» ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում գտել ու բացահայտել են ցեղասպանության բոլոր անմեղ զոհերի ժառանգներին, Սփյուռքը վկա, իսկ քո՝ դավաճանների պակաս չունեցող քաղաքական թիմը sms-ով փող աշխատելու համար Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պատերին «հանգանակություն» կատարած կենդանի մարդկանց անուններն էր գրում, տարատեսակ լազերային շոուներով։
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները 2024 թվականից եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացնում են ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որն այժմ գործում է վեբ տարբերակով. հետագայում նախատեսվում է նաև բջջային հավելվածը։
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն ապրիլին հերթական անգամ այցելել են ադրբեջանական բանտում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին:
Այսօր՝ ապրիլի 15-ին, Երևանի բոլոր վարչական շրջաններում «Փնտրվում է ՄԻՊ-ը» գրությամբ հայտարարության թերթիկներ են տարածվել, որում նշվում է, որ «ՄԻՊ-ը դուրս է եկել Պուշկինի 56ահասցեից և այլևս չի վերադարձել»։ Հայտարարության հեղինակները խնդրում են ՄԻՊ-ին հայտնաբերելու դեպքում կապվել հայտարարության մեջ նշված հեռախոսահամարներով։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Մինչ հակառակորդը մեր պետության ու տարածքի հաշվին իր համար գոյություն չունեցող պատմական հայրենիք է ստեղծում, մեր պետության ղեկավարը առաջարկում է մերժել մեր պատմական հայրենիքի պատմությունը…:
«Կարևոր է, որ Հայաստանը փոխադարձաբար պատասխանի տարածաշրջանում խաղաղության ուղղությամբ Ադրբեջանի ջանքերին»: Այս մասին Ուզբեկստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև ռազմավարական երկխոսության երկրորդ նախարարական հանդիպման ժամանակ ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ :
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է The Times-ի հրապարակմանը, որտեղ տվյալների արտահոսք է եղել Հայաստան ներգաղթյալներ ուղարկելու շուրջ Մեծ Բրիտանիայի բանակցությունների վերաբերյալ:
Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնում է, որ նախքան Իրանի Իսրայելի վրա իրականացված հարձակումը ԱՄՆ-ն Թուրքիայի միջնորդությամբ Թեհրանին նամակ է ուղարկել:
Թուրքիայի միջերկրածովյան տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել։
«Հետքին» հայտնի է դարձել, որ Ծաղկաձորում առաջիկայում 12 շենքից բաղկացած համալիր կկառուցի Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի և Վաղարշակ Հակոբյանի հետ կապվող ընկերությունը։ Կառուցապատման համար ընտրված մոտ 4 հեկտար մակերեսով հողամասը ձեռք է բերվել շուկայականից էժան գնով՝ կադաստրային արժեքով։ Ծաղկաձոր համայնքին պատկանած հողամասը «Սատուրնավան» ՍՊԸ-ն ձեռք է բերել 413 միլիոն դրամով, որը համարժեք է 1 միլիոն 66 հազար ԱՄՆ դոլարին։ Այնինչ, դրա շուկայական արժեքն ավելին է։
Ապրիլի 15-ին՝ ժամը 9։45, «Մուրացան» համալսարանական բուժհաստատություն է տեղափոխվել 1 տարեկան երեխա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: «Երեխայի վիճակը գնահատվել է ծանր, անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցնելուց հետո, երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն՝ հետագա բուժական գործընթացը կազմակերպելու նպատակով»,- գրել է նա։ Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ […]
Անհայտ անձինք 6-րդ անգամ հրկիզել են ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնոյի «Արարատ» հայկական գերեզմանատունը: Վեց միջադեպերի հետևանքով այրվել է 19 հին նոճի։ Այս մասին գրում է «Զարթոնքը»։
Բրիտանական ԱԳՆ-ն Հայաստանի և մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ: Տեղեկությունը հայտնում է բրիտանական The Times-ը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հետ համագործակցությամբ, կայացել է թվով չորրորդ արյունատվության ակցիան, որն այս անգամ տեղի է ունեցել Սյունիքի մարզի Արծվանիկ համայնքում։
Այսօր՝ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում անհայտ անձի կողմից Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա:
Շարադրությունը, լիրիկան, սուտը, մեղադրանքները դնենք մի կողմ. ի վերջո պետք է հասկանալ, թե ԱԺ վերջին, հայտնի նիստում ի´նչ ասաց կամ ի´նչ էր ուզում ասել Նիկոլը։ Պետության համար սա է կարևոր։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը արել է շատ վտանգավոր հայտարարություն: Նրա խոսքով, վարչապետն իբրևթե ուզում է անուն առ անուն հավաքել ցեղասպանության ենթարկված մեր 1,5 միլիոն հայրենակիցների անուն-ազգանունները, նրանց հետ կատարվածի տեղը, վայրը և այլն՝ հիշատակը ամբողջությամբ հավերժացնելու համար:
Ես գիտեմ, որ վարչապետը նպատակ ունի նաեւ ցեղասպանության հետ կապված իրական հիմքեր կառուցել՝ ավելի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների ամբողջ ցանկը: Այս մասին «Ազատության» եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) ներկայացրել է այս մրցաշրջանի տրանսֆերային արժեքի ամենամեծ աճ ունեցած երիտասարդ ֆուտբոլիստների (մինչեւ 23 տարեկան) ցուցակը։
«Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրական և պատմական Հայաստանի թեզը մի ողջ նարատիվ է, որն ունի սցենարային և իմաստային ազդեցության մի ողջ պլան: Այդ պլանի էական բաղկացուցիչ մասերից մեկը նաև Հայոց Ցեղասպանությունը «պատմական Հայաստանի» մեջ տեղավորելն ու զմրսելն է: Այն ինչ դուք դիտարկել եք վերջին շաբաթվա ընթացքում այդ դիսկուրսի առումով դեռ նախերգանքն էր:
Փափկեցրած կարագը տեղադրեք խորը պնակի մեջ, ավելացրեք 40 գ շաքարավազ ու մի պտղունց աղ:
Գողգոթայի բարձունքում Քրիստոս կատարեց մարդկության փրկագործության վեհ ու սքանչելի խորհուրդը. կատարվեց այն, ինչ նախասահմանված էր հավիտյաններից առաջ, և կանխատեսել էին մարգարեները:
2002թ. Թուրքիայում մեկ թոշակառուին բաժին էր ընկնում երկու աշխատող քաղաքացի։ Այժմ իրավիճակն այլ է։ Փորձագետների գնահատմամբ՝ սարսափելի։
Սինգապուրի ազգային համալսարանի առողջ ծերացման և սննդային հավելումների գծով առաջատար հետազոտող Անդրեա Մայերը բացահայտել է երկարակեցության երեք հիմնական բաղադրիչները: Նրա խորհուրդը մեջբերում է Business Insider-ը։