«Ռեալ Մադրիդի», «Բարսելոնայի», ինչպես նաև՝ Ռումինիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գեորգե Հաջին ներկայացրել է տարվա խորհրդանշական հավաքականի իր տարբերակը:
«Աստղային պատերազմների» նոր էպիզոդը ռեկորդ է սահմանում վարձույթում՝ ներկայում ընդհանուր վարձույթն արդեն գերազանցում է 517 միլիոն դոլարը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը խոսել է այս մրցաշրջանում թիմի ցուցադրած խաղի, արդյունքների մասին: Միխայլովիչը հատկապես շեշտել է, որ ակումբի ամենամեծ խնդիրը պահերը չիրագործելն է:
Կիտրոնի օգտակար հատկանիշները հայտնի են բոլորին և ամենուր: Այս ցիտրուսային միրգն օգնում է բուժել կոկորդը, մարսողության խնդիրները, ատամների խնդիրները, հարբուխը, ներքին արյունահոսությունը, ռևմատիզմը, այրվածքները, խոլերան և արյան բարձր ճնշումը, այն նաև օգտակար է մազերի և մաշկի համար:
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-հոկտեմբերին 3.5% էր, ինչը նշանակում է, որ ակտիվության աճի տեմպը թուլացել է: Սա փոքր-ինչ տարօրինակ է։
Պրեմիերա. Աստղիկ Սաֆարյանի ամանորյա երգը` Christmas Day”
Արտադրամասից չորսուկես միլիոնի գույք գողացողը հայտնաբերվեց:
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում ապրող 26 –ամյա Ավետիք Արզումանյանը արարում է գեղանկարներ, գծանկարներ, հարթաքանդակներ:
Պետք չէ մոռանալ, որ վահանաձև գեղձը չափազանց կարևոր օրգան է: Այն պատասխանատու է վահանաձև գեղձի հորմոնների արտադրության համար, կարգավորում է օրգանիզմի կողմից էներգիայի օգտագործումը, ազդեցություն ունենում մարդու բոլոր օրգանների վրա:
Իրիկունը ժամը 6-ից հետո կվախենանք տանից դուրս գանք: Լույս չկա, որ տեսնինք՝ ուր կերթանք: Հազար հատ սոված շուն կա, էլնինք դուրս, վրա կուդան,-ասաց փողոցի բնակչուհիներից մեը:
Մինչ այդ Իրաքի վերջին՝ միջազգայնորեն ճանաչված գեղեցկության թագուհի էր համարվում 1972 թվականի մրցույթի հաղթողը:
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսն Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի «Ռայո Վալյեկանոյի» հետ անցկացրած տնային խաղից հետո նշել է, որ իրեն լավ է զգում:
Անօթևանություն, սոցիալական ծանր պայմաններ` սրանք երիտասարդ կնոջ համար ապրելակերպ են դարձել:
Համակարգչային հանցագործություններ. վիրտուալ կյանքի թովչանքն ու որոգայթները:
«Մեր գործունեության մեջ կան երևացող ու չերևացող կողմեր։ Վերջինս ամենակարևորն է մեզ համար և կապված է փաստաթղթեր համալրելու, պահպանելու, օգտագործելու, քաղաքացիների պահանջը բավարարելու հետ, իսկ մեզ դիմող քաղաքացիների թիվը մեծացել է։ Եթե նախորդ տարի մեզ դիմել էր մոտ 30 հազար քաղաքացի, ապա այս տարի նրանց թիվը կազմում է մոտ 35 հազար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 01.05-ին, 1979 թ. ծնված Լալի Ա.-ն ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իր բնակարանում, վիճաբանության ժամանակ, ընկերը` 1985 թ. ծնված Գևորգ Ա.-ն:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն «Ուոտֆորդից» կրած պարտությունից հետո (0:3) իր կարծիքն է հայտնել թիմի ոչ ստաբիլ խաղի պատճառների մասին:
Ինչպես և ինչ միջոցներով է հնարավոր օգնել Խմելնիցկի հասցեի 236/139 տնակի բնակիչներին: Խնդրով մեր գործընկերները դիմել են Գյումրու քաղաքապետարանի համապատասխան բաժնի ներկայացուցիչներին:
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հաստատել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որոնց՝ կապտանռնագույնները ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում են նոր հարձակվող ձեռք բերել:
Բրոնխները մաքրելու բազմաթիվ միջոցներ կան, որոնք հուշում է ժողովրդական բժշկությունը: Կարևոր չէ՝ քանի տարեկան եք: Բրոնխների հետ կապված խնդիրները կարող են ի հայտ գալ ինչպես՝ երեխաների, այնպես էլ՝ մեծահասակների մոտ:
«Գյուղի երիտասարդների ջանքերով զարդարված սահմանապահ տոնածառի լույսերը այսօր վառվեցին: Գալիք 2016-ը խաղաղ ու անփորձանք տարի լինի»:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի խոսքերը` կապված թիմի գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսի հետ:
Ծառայության պետի հավաստմամբ, 2016 թվականին մասնավորապես հացամթերքի արտադրություններում կապահովվի սանիտարա-հիգիենիկ և սննդամթերքի անվտանգությունից բխող խնդիրների լուծման շարունակականությունը, շեշտը դնելով նաև տեղափոխման և վաճառքի կանոնների պահպանման վրա` իրականացնելով պարբերաբար դիտարկումներ հացամթերքի արտադրություն-ներում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 22-ին ժամը 11.00-16.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Աթոյան, Մուրացանի, Սասունցի Դավիթ, Բելինսկու, Սուվորովի, Լոռիս-Մելիքովի, Նոր Արեշի 2, 4, 8, 15 փողոցների, Էրեբունի փող. 1, 3, 5, 7, 9, 11 համարների ջրամատակարարումը:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018 թվականների ազգային ծրագրի շուրջ քննարկումների անցկացումն ու առաջիկայում դրա հաստատումը:
Նախօրեին ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) ունեցած օպերատիվ տվյալների հիման վրա անասնաբուժական տեսչության տեսուչները ԼՂՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի տեղամասային տեսուչի հետ համատեղ պարզել են, որ Աստղաշեն համայնքի բնակիչ Ա. Հայրապետյանը մորթի ենթարկելով՝ առանց անասնաբույժի տեղեկանքի Ասկերանի բնակիչ Մ. Ամիրյանին է վաճառել իրեն պատկանող ձին:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:
Դեկտեմբերի 21-ին «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ:
Մենք մշտապես հանդես ենք եկել նման մեխանիզմների մշակման և իրականացման օգտին, ինչը թույլ կտա բացահայտելով լարվածության սրման իրական մեղավորին, վերջ դնել բոլոր շահարկումներին։ Իսկ դա իր հերթին կնպաստի շփման գծում իրավիճակի կայունացմանը և կստեղծի կառուցողական մթնոլորտ բանակցություններ վարելու համար։ Հուսով ենք` միջազգային հանրությունը հետևողական կլինի այս մեխանիզմները կյանքի կոչելու գործում։