Այսօր Ազատության հրապարակում քաշքշոց է տեղի ունեցել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների եւ ոստիկանների միջեւ:
Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից երեքն ապաքինմամբ դուրս են գրվել և դեկտեմբերի 27-ի երեկոյան տեղափոխվել Հայաստան` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անցնելով բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Տուժածներն այժմ վերականգնողական փուլում են և շարունակում են գտնվել մասնագետների հսկողության տակ:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին՝ ասաց, որ սիրիական հակամարտության համար տարին հագեցած էր զարգացումներով, և ըստ նրա՝ անցնող տարին կարելի է բաժանել երկու հատվածի՝ մինչ ռուսական ռազմական ուժի ներգրավվածությունը Սիրիայում և դրանից հետո.
Նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայում պատերազմական պայմաններում գործող մեկ տասնյակից ավելի վարժարանների տնօրինություններին, կրթական այդ հաստատությունների աշխատակիցներին ու սաներին, մաղթել՝ արդյունավետ աշխատանք և մշտանորոգ եռանդ նրանց ազգանվեր և հայանպաստ գործունեության մեջ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ տնտեսական միջոցառումների կիրառման մասին, հայտնում է LifeNews-ը:
Մենք պետք է ունենանք նպատակ՝ խաղաղության հաստատում՝ ազատվելու համար ռուսական դիկտատից: Ռուսաստանն անհաջողակ է, քաղաքակրթությունից բացարձակ հեռացող: Պուտինը փաստացի ոչ ոք է: Նա մեծ չարիք է արել Ռուսաստանին, ոչնչացրել է երկրի քաղաքական դասը, ոչնչացրել է բոլոր մտավորականներին, իր շուրջ է հավաքել գողերին ու իրեն «պախանի» պես է պահում:
Սիրիացի լրագրող ու վավերագրող Նաջի ալ-Ջերֆը գնդակահարվել է նախօրեին երեկոյան Թուրքիայում, հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով «Ռաքքային սպանում են խաղաղ» կազմակերպությանը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ժՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան, որով նախատեսվում է Թուրքիայի քաղաքացիություն տրամադրել 1914 թվականից բռնագաղթի ենթարկվելու, ինչպես նաև այս կամ այն պատճառով քաղաքացիությունից զրկվածների սերունդներին:
Սիրիայի հյուսիսում գտնվող երկու բնակավայրերից, ենթադրաբար այսօրվանից կսկսի շուրջ 300 ընտանիքների տարհանումը, հայտնում է Reuters-ը:
Ամանորյա գնդիկներ՝ քո ձեռքերով:
Խոսքը ոչ միայն ռազմական հարթության մասին է, այլ նաև քաղաքական: Երկու կոալիցիա ակտիվորեն պայքարում է Սիրիայի տարածքում ԻՊ և այլ ծայրահեղական խմբավորումների դեմ, անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մասշտաբով ընդունվեց բանաձև, որը նշում է այն բոլոր ուղենիշերը, որոնց հիման վրա պետք է կարգավորվի սիրիական հակամարտությունը:
Դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին ՝ մերկասառույց:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 02.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդանանց փողոցում մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել փողոցի տներից մեկի պատին, ինչի հետևանքով պատը փլուզվել է, տանը կան տուժածներ, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերում են օգնություն. անհրաժեշտ է նաև փրկարարների օգնությունը:
Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետությունն արժեւորում եւ գնահատում է հայրենանվեր գործունեությունն ու ծառայությունը՝ հույս հայտնելով, որ այս պարգեւները խթան կհանդիսանան աշխատանքների արդյունավետությունը հետեւողականորեն բարձրացնելու համար:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ մուսուլմանները պետք է ձգտեն լավացնել աշխարհի կարծիքն իսլամի մասին, որը ներկայում ասոցացվում է բռնության հետ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին այցելել է Տավուշի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս և առաջնագիծ, շնորհավորել սահմանապահ զինվորներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Ինչպես հայտնում է Haqqin.az-ը, նախօրեին Բաքվում փոխանակման կետերի մեծ մասը հրաժարվում է վաճառել դոլարներ, ինչը հերթական արժութային աժիոտաժն է առաջացրել:
Սիրիայի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով քաղաքի ոստիկանությանը:
Իրաքյան զորքերը երեկ գրավել են Ռամադի քաղաքի նախկին կառավարական համալիրը, որը գտնվում էր ԴԱԻՇ-ի ահաբեկիչների վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով իրաքցի զինվորականներին:
Իրաքի Քիրկուկ նահանգում ամերիկյան հատուկ ջոկատայինները պատանդ են վերցրել ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկին՝ Աբու Օմար աշ-Շիշանիին, հայտնում է EIN լրատվական գործակալությունը:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 135 տան տանքում, անհրաժեշտ է օգնություն:
Աշխարահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը լուսանկարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նրա ընտանիքի անդամներին:
Ինչ պատրաստել Ամանորին:
Դեկտեմբերի 27-ին, ժամը 22-ին, Երևանի Էրեբունու փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1975 թ. ծնված Սամվել Եկմալյանին, ով տեղում մահացել է:
Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներն ընդլայնվելու են: Այս մասին նա հայտարարել է «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ամուսնության յուրահատուկ առաջարկ սահադաշտում
Այս ընտանիքը բաղկացած է 3-13 տարեկան անչափահաս երեխաներից։ Ընտանիքի հայրը հաշմանդամ է, մայրը չի աշխատում, ինչպես նաև ունեն թոշակառու տատիկ:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 01.05-ին տեղեկություն է ստացվել, որ Արփի-Նորավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը թափվել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածին:
Պահպանողական Կուսակցության նախագահ Միքայել Հայրապետեանը շնորհավորական նամակ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Այրվել են թիվ 135/1 և 135/2 տներն ամբողջությամբ (մոտ 150քմ), թիվ 133 և թիվ 137 տների տանիքները՝ մասնակի: