Այսօր` դեկտեմբերի 29-ին, Բագին փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրեցին Հայկ Կյուրեղյանի գործով գանգատը:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիս քաղաքում 14-ամյա տղայի՝ հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ:
Նվերներ՝ ապակյա տարաներով. Ամանորյա նվերների գաղափարներ:
Տիկնոջս և դեսպանության իմ բոլոր գործընկերների անունից ցանկանում եմ Հայաստանի ողջ ժողովրդին շնորհակալություն հայտնել 2015թ. փետրվարին Հայաստան ժամանելուցս հետո ինձ ու Լիին մեր կյանքի լավագույն տարիներից մեկը պարգևելու համար: Մինչ Հայաստան ժամանելը ես տեսաուղերձ էի պատրաստել, որտեղ հիշատակել էի ամերիկացի նկարիչ Ռոքվել Քենթի խոսքերը, ով Հայաստանը նկարագրում էր որպես հրաշալիքներով առլեցուն վայր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ներկա է գտնվել «Աստղիկ» բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը նորաբաց բժշկական կենտրոնում շրջայցի ժամանակ ծանոթացել է առողջապահական այդ հաստատության նոր մասնաշենքի հնարավորություններին, ինչպես նաև հին մասնաշենքի հիմնանորոգման ու արդիականացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, բուժհաստատության կողմից մատուցվող ծառայություններին:
Անկեղծորեն պիտի ասեմ, որ ինձ համար ամենասպասված հանդիպումներից մեկը լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ ձեզ հետ հանդիպումն է։ Վստահ եմ, որ անկաշկանդ մթնոլորտում այս հանդիպումները հրաշալի հնարավորություն են՝ միմյանց հետ անկեղծ խոսակցության, որը վստահաբար և ինձ համար է կարևոր, և, հույս ունեմ, նաև ձեզ համար։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաuտանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաuտատելու մաuին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքները:
Համացանցում հրապարակվել է տեսածաղրանմանություն, որը ծաղրում է երկու քաղաքական գործիչների՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի ու Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կռիվը, հայտնում է korrespondent.net-ը:
Բելգիայի ոստիկանությունը կալանավորել է երկու մարդու, ովքեր կասկածվում են Բրյուսելում Նոր տարվա նախօերին ահաբեկչություններ ծրագրելու մեջ, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով երկրի դատախազությանը:
Այսինքն՝ վաղը ուշ երեկոյան ժամը 22:00-23:00-ի միջակայքում պրոցեսը կակտիվանա ու երկրի ողջ տարածքում կտեղա ձյուն: Ձյունը կշարունակվի դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին, հունվարի 2-ին և միայն հունվարի 2-ի օրվա երկրորդ կեսից տեղումներն աստիճանաբար կդադարեն»:
2015 թվականին 110 լրագրող է սպանվել՝ կապված իր աշխատանքային գործունեության կամ դեռևս անհայտ հանգամանքների հետ: Իր աշխատանքային գործունեության պատճառով սպանվել է 67 լրագրող, ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին ստորագրել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը։
6 օրիգինալ աղցան, որ կարելի է պատրաստել ամանորյա սեղանը զարդարելու համար:
Դեկտեմբերի 29-30-ը ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը փակ է լինելու` կապված ճանապարհի այդ հատվածում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ, որոնք կատարվելու են հնարավոր քարաթափումը կանխելու նպատակով:
Ստամբուլի Հայդարփաշա նավահանգստում այս գիշեր պայթել է բեռնատար, հայտնում է Milliyet թերթը: Ականատեսների խոսքով՝ ավտոմեքենան ունեցել է ուկրաինական համարանիշներ:
Մասնագիտացված խանութներում նվերների փաթեթավորումը կարող է մեծ գումարներ արժենալ: Փոխարենը՝ կան տարբերակներ, որոնք հնարավորություն են տալիս ինքնուրույն փաթեթավորել նվերները:
Մեքսիկական ամենադաժան նարկոկարտելներից մեկի հիմնադրին գնդակահարված են հայտնաբերել երկրի արևմտյան Միչոական նահանգում, հայտնում է TASS-ը:
Դեկտեմբերի 29-ին, ժամը 23.52-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Վասիլյան փողոցի մոտակայքում մեքենա է ընկել գետը:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 01.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Սարի-Թաղի 5-րդ շարքի թիվ 135 տունն այրվում է:
Իտալական երկու խոշորագույն քաղաքներում՝ Միլանում ու Հռոմում արգելվում է անձնական ավտոտրանսպորտի օգտագործումը օդի չափազանց աղտոտվածության պատճառով, հայտնում է BBC-ն:
Սուրբ Ծննդյան աստղ. Տոնածառի զարդարանք
Դեկտեմբերի 29ին, ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ մոտ 30 տարեկան քաղաքացի է ընկած. անհրաժեշտ է օգնություն:
«Բարսելոնայի» և « Ռեալի Մադրիդի» նախկին ֆուտբոլիստ, լեգենդար բրազիլացի Ռոնալդոն AS-ին տված հարցազրույցում խոսել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին: Ռոնալդոն ևս տատանվել է պորտուգալացի Ռոնալդուի և արգենտինացի Մեսսիի միջև:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ամանորյա խաղալիքներ՝ սեփական ձեռքերով:
Adme.ru կայքը գրում է, որ այս տորթը պատրաստվում է ամենապարզ բաղադրիչներից, սակայն շատ համեղ է: Այն պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է. 400 գ կաթնաշոռ 2 բաժակ շաքար 4 ձու 2 թեյի գդալ սոդա 3 բաժակ ալյուր 1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա 900 մլ կաթ 300 գ կարագ 2 տուփ վանիլին 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ […]
Երգչուհու բնակարաններից մեկը գտնվում է Բևեռլի Հիլզում, այն երգչուհին ձեռք է բերել 11 մլն դոլարով: Գնելուց հետո տունն անճանաչելիորեն փոխվել է, այն վերանորոգվելու համար պահանջվել է 1 տարի:
Եթե ոսկորների հետ կապված խնդիրներ ունեք և շուտ եք հոգնում, ապա ձեզ ենք ներկայացնում ճապոնական հրաշալի բաղադրատոմս, որն օգնում է բուժել ռևմատիզմն ու ազատում է սաստիկ ցավերից:
25-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծանոթացել է աղջկա հետ, որից հետո վերջիններս սկսել են հանդիպել: Հերթական հանդիպումներից մեկի ժամանակ աղջկա համաձայնությամբ իր բջջային հեռախոսով լուսանկարել է նրան կիսամերկ վիճակում և իր հետ համբուրվելիս:
Զանգվածային միջոցառումների ժամանակ, երբ առկա է երեխաների մեծ կուտակում, տարհանման ժամանակ հրմշտոցի հետևանքով հնարավոր ծանր հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է նախատեսել խուճապը կանխելու գործողությունների ծրագիր: Այդ իսկ պատճառով նմանօրինակ միջոցառումների ժամանակ տոնածառների հսկողությունը պարտադիր պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք: