Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում հոնվարի 6-ին տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով: Ժամը 21:00-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում Նոր Արմավիր գյուղից իրենց մոտ է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Եսենյա Թովմասյանը:
ԱՄՆ-ը շարունակում է ուսումնասիրել Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ կապված բալիստիկ հրթիռներ ստեղծելու ծրագրի հետ, լրագրողներին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, գրում է RIA Novosti-ն:
ՀՀ առողջապահության նախարարությունում արագ արձագանքման խմբի հերթական խորհրդակցության ժամանակ կատարվեց համաճարակային իրավիճակի ամենօրյա վերլուծություն:
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիան իրականացրել է ավելի քան 280 ինքնաթիռային թռիչք՝ նպատակ ունենալով նախապատրաստել Սիրիայի «Խմեյմիմ» օդանավակայանի ենթակառուցվածքները, տեղափոխվել է 14 հազար տոննա բեռ:
«Որոշ մարդիկ կարող են այն 2-3 օրում հաղթահարել, ինչպես երկարատև ճամփորդությունից հետո, երբ օրգանիզմը 2-3 օրում նոր կարգավորվում է: Թվում է, թե տոնական օրեր էին, մարդը հանգստացել է, բայց նրա մոտ առաջանում է հյուծվածության զգացում. երբ արթնանում է, տպավորություն ունի, որ դեռ չի հանգստացել, չի կարողանում կենտրոնանալ: Աշխատանքը չի կարողանում նախկին եռանդով կատարել: Սրանք բոլորը վկայում են հետտոնական սթրեսի գոյության մասին»:
Թուրքիայում ավելանում է խոզագրիպի տարածման ռիսկը, քանի որ վերջին 2 օրում երկրի 35 քաղաքացի է ախտորոշվել այդ հիվանդությամբ, գրում է Milliyet-ը:
Ավստրալական Հարվի քաղաքի մի քանի շրջանների բնակիչները լքել են իրենց տները անտառային հրդեհների պատճառով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երեկ՝ հունվարի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սամաններում Ռուբինյանց փողոցի թիվ 41/1 շենքի դիմաց բախվել են Թալին քաղաքի բնակչ, 25-ամյա Խաչիկ Հարությունյանի վարած Վազ 21219 մակնիշի 11 ՍՕ 411 համարանիշի, Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Անի Մանուկյանի վարած Porsche Cayenne մակնիշի 77 ZD 777 համարանիշի, 30-ամյա Տիգրան Մանուկյանի վարած BMW մակնիշի 35 TM 100 համարանիշի և 49-ամյա Սամվել Մելոյանի վարած Վազ 21906 մակնիշի 34 AV 006 համարանիշի ավտոմեքենաները:
Հունվարի 8-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.10-ի սահմաններում «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին կայանված «Վոլվո» մակնիշի բեռնատարի կցասայլակի հետնամասին, ինչի հետևանքով «Միցուբիշի Պաջերո»-ի 4 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց:
Անդադար սովորել, ինքնակրթվել, կատարելագործել հմտությունները. ահա իմ պահանջը: Կուրսանտը պետք է հասկանա, որ ինքը կատարող չէ, ինքը զինվոր չէ, որ գնա զորքեր և սկսի սովորել: Նա ուսուցանող է, ուստի պետք է կարողանա իր իմացածը փոխանցել ենթակային, պետք է կարողանա ղեկավարել: Այն, ինչ նրան պետք կգա մարտի դաշտում, պարտավոր է գերազանց յուրացնել այստեղ: Աշխատում ենք, որ ծանրաբեռնվածությունն ինստիտուտում համարժեք լինի այն ծանրաբեռնվածությանը, ինչ զորքերում է:
Այսօր Ռիխտերի սանդղակով 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Բայրամ քաղաքում՝ հարավային Ֆարս նահանգում, հայտնում է Trend-ը:
Մեքսիկացի 57-ամյա նարկոբարոն Խոակին Գուսմանին, ում դարձյալ կալանավորել էին շաբաթ գիշեր, տեղափոխել են խիստ ռեժիմի «Ալտիպլանո» բանտ, որտեղից նա հուլիսին փախուստի էր դիմել:
Եգիպտոսի Հուրգադա զբոսավայրի հյուրանոցներից մեկի վրա ենթադրաբար ԴԱԻՇ-ի զինյալների հարձակման հետևանքով վիրավորվել է 3 զբոսաշրջիկ, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով Եգիպտոսի ներքին գործերի նախարարությանը:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հունվարի 9-ին, ժամը 03.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրիկի փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:
Նստակյաց ապրելակերպի պատճառով, ցավոք, շատերի մոտ մեջքի ցավեր են ի հայտ գալիս: Հաճախ դրանցից ազատվել հնարավոր է որոշակի վարժությունների կամ հասարակ բժշկական մերսումների միջոցով: Սակայն գոյություն ունի ևս մեկ անվնաս միջոց, որը կօգնի արագ և արդյունավետ կերպով լուծել այս խնդիրը:
Բոլոր կանայք ցանկանում են գեղեցիկ եղունգներ ունենալ: Սակայն միշտ չէ, որ ցանկալի արդյունքի հասնում ենք՝ հսկայական գումարներ գեղեցկության սրահներում ծախսելով կամ քիմիական նոյւթեր օգտագործելով:
Blog.i.ua1-ն առաջարկում է Ձեր կյանքից հեռացնել 10 երևույթ, սովորություն կամ բնավորության գիծ, որոնք խանգարում են Ձեր երջանկությանը:
Այս կախարդական բաղադրատոմսը լավացնում է լյարդն ու ուղեղի աշխատանքը, պաշտպանում է սրտի կաթվածի դեմ և օգնում բուժել քաղցկեղը:
Սպիտակուցն օրգանիզմին չափազանց անհրաժեշտ է նոր բջիջներ ստեղծելու, հորմոնների սինթեզի և նյութափոխանակության համար անհրաժեշտ տարբեր ֆերմենտներ արտազատելու համար: Սպիտակուցներ (նույն պրոտեինը) մեր օրգանիզմն ի վիճակի չէ կուտակել, այդ իսկ պատճառով այն պետք է կանոնավոր կերպով օրգանիզմ մտնի սննդի միջոցով:
Այս աշխարհում շատ են մարդիկ, ում հետ ապրելն իսկական երջանկություն է: Պարզապես պետք է բաց լինել: Հավատացեք, բարի ու բաց լինելիս՝ դուք ոչինչ չեք կորցնում: Շփվեք մարդկանց հետ, ովքեր ձեզ ընդունում են բնական ու ովքեր ձեզ սիրում են:
Նոր տարվա սկիզբն ամենաբարենպաստ ժամանակն է դրական փոփոխությունների համար: Անցած տարին Ձեզ կյանքի մեծ փորձ է բերել, և հիմա Դուք գիտեք, թե ինչ է հարկավոր փոխել: Անհաջողություններ աշխատանքում, անձնական կյանքում, շրջապատի հետ հարաբերություններում. թողեք այս բոլորն անցյալում: Եկել է ժամանակը ոչ տիպիկ պահվածք ունենալու համար:
Բոլոր 300 տները կառուցված են էկոլոգիապես մաքուր նյութերից։ Յուրաքանչյուր տուն ունի 0,4-ից 1,3 հա տարածք, որի վրա փոքրիկ լճակ կա և անտառ։
Ընդհանրապես, թե մարդը ինչ հիվանդությամբ կարող է հիվանդանալ, որոշվում է նրա ծննդյան վայրից ու ժամանակից:
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը. հրապարակել է ազգային հավաքականների լավագույն մարզիչների անունները:
Ամերիկյան Netflix ծառայությունը, որը առաջարկում է կինո ու վիդեոարտադրանքի օնլայն դիտումներ, ընդլայնել է իր ներկայությունը 130 երկրում՝ մինչև 190 երկիր: Համաձայն ընկերության մամլո հաղորդագրության՝ նոր երկրների թվում, որտեղ այսուհետ կգործի Netflix-ը, ներառված են եվրոպական բոլոր երկրները:
Ավարտվել է նախապատրաստվող պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը: Քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 4 անձի, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան հրապարակել է 2015 թվականին ակումբների դասակարգման աղյուսակը:
Իսպանական մամուլը հայտնում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսն Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակչի «Էսպանյոլի» դեմ առաջին խաղում լեզվակռիվ է սկսել մրցակցի կիսապաշտպան Պապակուլի Դիոպի հետ:
Երկարավուն դեմքին ավելի հարմար են ուղիղ ունքերը: Եռանկյունաձեւ դեմքը գեղեցկացնում են փոքր-ինչ բարձրացված եւ կորավուն ունքերը: Օվալաձեւ դեմքին առավելապես սազում են աղեղնաձեւ ունքերը: