Հրուշ Աճեմյանը Կալիֆորնիայում բավականին հայտնի դիմահարդար է, նա համագործակցում է հայտնի մոդելների, հաղորդավարների, աստղերի հետ: Հրուշի հաճախորդներից են նաև Քարդաշյան քույրերը:
Լոս Անջելեսում կայացել է Միջազգային կինոմամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որը վարել է բրիտանացի կատակերգու Ռիկի Ջերվեյսը:
«Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը ևս մեկ անգամ խոսել է ԶԼՄ-ների մասին: Հիշեցնենք, որ օրերս Ալվեշն իսպանական մամուլն անվանել էր «գրողի տարած աղբանոց»:
Տարիքի հետ հասկանում ենք, որ բարձր ճնշում, խոլեստերին և նմանատիպ այլ տերմիններն այնքան էլ անծանոթ չեն մեզ: Այդ իսկ պատճառով ձեզ ենք ներկայացնում բնական բաղադրատոմս, որը չափազանց օգտակար է մեր առողջության համար:
Մինչ այս ամսվա վերջ Վրաստանի նախարարների կաբինետը կլքի 4 նախարար: Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», իրենց պաշտոններից կհեռանան Վրաստանի կրթության և գիտության, մշակույթի և հուշարձանների պաշտպանության, ֆինանսների և ներքին գործերի նախարարները:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում վճռական ու ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտության մասին, հայտնում է Associated Press-ը:
Հունվարի 10-ին, ժամը 00.10-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևանի Քոչարյան փողոցի թիվ 12 շենքի դիմաց բախվել է փողոցի բետոնե հենասյանը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ռուսաստան-ԱՄՆ-ՄԱԿ ձևաչափով հանդիպումը Սիրիայի կարգավորման հարցով պլանավորված է Ժևնում հունվարի 13-ին, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրին:
Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Գյումրիի Աղյուսի փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Գրիշա Կ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են Նորամարգ գյուղի բնակիչ Վալերի Մուսայելյանի սպանության հանգամանքները, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ավազակությամբ զուգորդված սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն գյուղի 29-ամյա բնակչի։
«Այժմ պետք է բոլոր ջանքերը մոբիլիզացնենք աճի տեմպերը պահպանելու, ոլորտում առկա ներքին ներուժը լիարժեք օգտագործելու, թերացումներն ու խնդիրները լուծելու ուղղությամբ
Հունվարի 10-ին, ժամը 01.15-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 21-ամյա երիտասարդ, ով հայտարարել է, որ մարմնական վնասվածքը ստացել է հունվարի 9-ին, ժամը 21.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղի թիվ 43 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
The Mirror-ը տեղեկացնում է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համաձայն է, որ վաճառեն թիմի հարձակվող Սթարիջին: Ըստ աղբյուրի՝ Կլոպը հիասթափվել է Սթարիջից:
Բոլորը գիտեն, որ ձուն մեծ քանակությամբ ճարպեր և պրոտեիններ է պարունակում, մինչդեռ յոգուրտը հարուստ է լակտոթթուներով և կաթնային ճարպերով: Իրականում, ձվի մեջ պարունակվող պրոտեինը բարձրորակ պրոտեին է, որն անհնար է գտնել որևէ այլ մթերքի մեջ:
ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողներ Նվեր Ա.-ն և Գուրգեն Ս.-ն հայտնել են, որ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել լուսաձայնային «կանգ» ազդանշանին, այնուհետև Մեղրի բժշկական կենտրոնի վարչական շենքի մոտ հրաժարվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, հրել և սպառնացել է հարվածել:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Աճառյան փողոցի թիվ 37 հասցեի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Սերոբ Դ.-ն:
Կատալոնական «Բարսելոնայի» թուրք կիսապաշտպան Արդա Թուրանը խոսել է ակումբում տիրող մթնոլորտի մասին: Նա գովեստի խոսքեր է հղել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին։
Եվրամիությունը հստակ ժամկետներ չունի Իրանի վրայից պատժամիջոցները հանելու վերաբերյալ, սակայն դա կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հայտնում է Reuters-ը:
Երևանում 2015թ. դեկտեմբերի 31-ից մինչև 2016թ. հունվարի 10-ը շտապօգնության ծառայությունը սպասարկել է 9611 կանչ:
Բրյուսելը կարծում է, որ Գերմանիան ի զորու չէ հաղթահարել երկիր ժամանող ներգաղթյալների հոսքը: Նման կարծիք է հայտնել թվային տնտեսության ու հասարակության եվրահանձնակատար Գյունտեր Էտտինգերը, գրում է Politico-ն:
Իրանը թույլատրել է ներկրել ավտոմեքենաներ, որոնք արտադրում է ամերիկյան Chevrolet ընկերությունը, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Մինչ օրս տարանցվող գազի 10%-ը մնում էր Վրաստանում՝ որպես տարանցման վճար:
Ադրբեջանական հեռուստաալիքներում փակվել են այն հաղորդումները, որոնցում օգտագործվել է «սև հումոր»: Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին հայտնել է Հեռահաղորդակցության ազգային խորհրդի բաժնի վարիչ Թավաքյուլ Դադաշևը:
Ադրբեջանի բանկերը փակում են իրենց փոխանակման կետերը, որոնք գործում են իրենց բաժանմունքների ու մասնաճյուղերի սահմաններից դուրս, հայտնում է Trend-ը:
2016 թվականի հունվարի 11-ին՝ ժամը 11։10-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակ 1 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կտրած-ծակած վնասվածքով։
Բաքվի առևտրային ցանցերից անհետացել են սպիրտային խմիչքները: Պատճառն Ադրբեջանի կառավարության նոր որոշումն է, որի համաձայն՝ այսուհետ սպիրտային խմիչքները վաճառվելու են միայն կրեդիտ քարտերի միջոցով, հայտնում է contact.az-ը:
Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները նորմալացնելու բանակցությունները շարունակվում են: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում թուրք դեսպանների հետ ամենամյա հանդիպման ժամանակ:
Արթուր Ջավադյանը բանկային համակարգի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է
ԱՄՆ-ում այդ դեղամիջոցը մոտավորապես 75-150 դոլար արժե, կախված ապահովագրությունից:
«Փյունիկի» հարձակվող Վարդան Պողոսյանը տեղափոխվել է մոլդավական «Դաչիյա» ակումբ։