Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդարդարձավ աշխատատեղերի խնդրին՝ ասելով. «Հանրապետությունում առկա բոլոր թափուր աշխատատեղերի վերաբերյալ մենք պետք է, ի վերջո, ունենանք ամփոփ պատկերացում»:
Լոռու մարզի Լեռնավան գյուղի դպրոցի տնօրեն Պայծառ Վարդանյանը ամիսներ շարունակ հրաժարվում է ստանալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի փաստաբանական հարցումները: 2018թ. նոյեմբերին նրան ուղղված երկու գրություններն էլ հետ են վերադարձվել «Չի պահանջվել» նշումով:
Տեղի է ունեցել Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նիստ, որի ընթացքում գաղտնի քվեարկության միջոցով ընտրվել է հանձնաժողովի նախագահ։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հայդելբերգի համալսարան, որը Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկն է և աշխարհին Նոբելյան բազմաթիվ մրցանակակիներ է տվել։
Հայկական էլիտաները ճշնող մեծամասնությամբ արևելյան արժեհամակարգի կրողներն են՝ իշխանության կողքին միշտ տեղավորվելու չթաքցվող ձգտումով։ Նրանք չեն օգնում իշխանություններին՝ երկրի առաջընթացի հարցում, նրանք ուղղակի տեղավորվում են իշխանության կողքին։
Ընտանեկան նպաստից զրկվելու հեռանկարը շատ մարդկանց հետ է պահում սեզոնային աշխատանքով զբաղվելուց, ինչը տնտեսության մեջ խնդիրներ է ստեղծում: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հնդկաստանի իշխանությունները Ջամուի եւ Քաշմիրի նահանգում իրականացված ահաբեկչական գործողությունից հետո Պակիստանին կզրկի առեւտրական բոլոր արտոնություններից, որոնք երկրին տրամադրվել են Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին համապատասխան:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում թվարկել է իր առաջիկա հիմնական անելիքները: Նա մասնավորապես գրում է.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջև կնքված նվիրաբերության պայմանագիրը` 2019 թվականի փետրվարի 11-ից մարտի 1-ը հայտարարվում է փաստաթղթերի ընդունելություն` ուսման վարձավճարների զեղչի նպատակով:
Փետրվարի 14-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների ուղեկցությամբ, աշխատանքային շրջայց է իրականացրել հարավային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթակա զորամասերում և առաջնագծում:
Վենեսուելան կարող է 25 պետություններից ստանալ մոտավորապես 100 մլն դոլարի մարդասիրական օգնություն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սրճարանում քաղաքացու պայուսակից առերևույթ գողություն կատարած անձի ինքնությունը։
Պետական պատվերի շրջանակում իրականացվող մանկական քիմիաթերապիայի գները կրկնակի կբարձրացվեն:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Russai Today» հեռուստաընկերության կողմից հրապարակված սկանդալային տեսանյութը կարծես թե լայն արձագանք չգտավ ներհայաստանյան քաղաքական և հասարակական շրջանակներում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն չի ժխտել, բայց ուղղակիորեն չի էլ հավաստել Իրանի հրթիռային ծրագիրը սաբոտաժի ենթարկելու ծրագրի առկայությունն ԱՄՆ-ում, որի մասին գրել են զանգվածային լրատվամիջոցները:
Սպիտակում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է։
Փարիզի մետրոյում ծծմբաթթվի կիրառմամբ հարձակման հետեւանքով ծանր վերքեր է ստացել մեկ մարդ:
Վենեսուելայի նախագահի պաշտոնից Նիկոլաս Մադուրոյի հեռանալն այն որոշումն է, որն անհրաժեշտ է Հարավային Ամերիկայի այդ երկրին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց իրագործել և զարգացնել մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները։
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Կամո Աղաջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով:
Հայիթիի նախագահ Ժովենել Մոյիզը հայտարարել է, թե չի պլանավորում պաշտոնաթող լինել, չնայած բողոքի զանգվածային ակցիաների մասնակիցների կոչերին, որոնք ավելի քան մեկ շաբաթ տեղի են ունենում կարիբյան այս երկրում:
«Ինչո՞ւ է այսքան «համեստ» Նիկոլ Փաշինյանը». Էդուարդ Շարմազանով
Սերբիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին:
2018 թվականին «Պարալլելս պրոդաքշընի» «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման նոր հայտի մերժման հիմքում ընկած է` կինոյի ոլորտում նախկինում առկա արատավոր մոտեցումների, ստվերային համաձայնությունների և անհավասար մրցակցության նախադեպերի վերացման քաղաքականությունը՝ նպատակ ունենալով հարթել ֆիլմարտադրող ընկերության գործունեության մեջ տեղ գտած իրավական անճշտությունները և ապահովել ֆիլմի հետագա արտադրության թափանցիկությունը։
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դիտարկում է հումանիտար կազմակերպություններին ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցներից դուրս բերելու եւ այդ երկիր այցելելու արգելքը չեղարկելու հնարավորությունը:
Փետրվարի 14-ի, ժամը 19.10-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 54-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի», «Օպել» և «ԳԱԶ-172421» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի ուղևորուհի 55-ամյա Ալիսա Սահակյանը տեղում մահացել է. «Օպել»-ի, «Միցուբիշի»-ի վարորդները և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) փետրվարի 15-ին մերժել է Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում կատարված ահաբեկչական գործողությանն այդ երկրի կառավարության մասնակցությանը վերաբերող պնդումները մասին, որի զոհ է դարձել 45 մարդ:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ
Փետրվարի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագին: Հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնատան Լաքոթը: