«ԵՏՄ անդամ երկրներից միայն Ռուսաստանն է ներդրումներ կատարում Հայաստանում». Անդրեյ Բաբկո

Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցչության ղեկավար Անդրեյ Բաբկոն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 428.6 միլիոն դոլար. «Այն 2015 թվականի համեմատ աճել է 239 տոկոսով»։

Նա նշեց, որ Հայաստանը՝ որպես ԵՏՄ անդամ երկիր, ունենալով մաքսային արտոնություններ՝ հնարավորություն է ստացել ավելի մեծ քանակով ապրանք արտահանել ռուսական շուկա. «Այսօր արտահանողներից պահանջվում է միայն մեկ փաստաթուղթ՝ ապրանքի ծագման սերտիֆիկատ»։

«Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2015 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 989,7 միլիոն դոլար, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում՝ 1 միլիարդ 336,6 միլիոն դոլար: 2015 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 179 միլիոն դոլար, իսկ 2017 թվականին աճել է 239 տոկոսով՝ կազմելով 428 միլիոն դոլար»,- նշեց Բաբկոն:

Նրա խոսքով` Ռուսաստանից Հայաստան ներմուծումը 2015 թվականին կազմել է 810 միլիոն դոլար, իսկ 2017 թվականին՝ 908,6 միլիոն դոլար, կամ աճել է 112 տոկոսով.

Կարդացեք նաև

«2017 թվականին Ռուսաստան ներմուծված հայկական ապրանքների 62 տոկոսը կազմել է գյուղատնտեսական սննդամթերքը, 11.5 տոկոսը՝ թանկարժեք մետաղները և քարերը, 9.2 տոկոսը՝ տեքստիլ և թեթև արդյունաբերությունը, և 5.9 տոկոսը՝ մեքենասարքավորումները: 2017 թվականին Հայաստան ներմուծված ռուսական ապրանքների 46,9 տոկոսը կազմել են հանքային ջրերը, 16.8 տոկոսը` գյուղմթերքը, 11.9 տոկոսը` մեքենասարքավորումները , 9.1 տոկոսը` թանկարժեք մետաղները և քարերը»։

Ինչ վերաբերում է Հայաստանում արված ներդրումների աշխարհագրությանը, ապա Բաբկոն նշեց, որ ԵՏՄ անդամ երկրներից միայն Ռուսաստանն է ներդրումներ կատարում Հայաստանում. «Հայաստանի ամբողջ ներդրումների  38.8 տոկոսը կազմում են ռուսական ներդրումները»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս