Բաժիններ՝

Ի՞նչ ծանուցում է այսօր իր աշխատակիցներին ուղարկել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, և ի՞նչ կապ ունի այն Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի հետ

Այսօր ժամը 13:23-ին, պայթյուն որոտաց Սուրմալու առևտրի կենտրոնում։ Ըստ նախնական տեղեկությունների պայթյունը որոտացել էր հրավառություննների համար նախատեսված պայթուցիկ նյութերի պահեստում։

Այս պահին արդեն հայտնի է զոհի ու տուժածների մասին, թեպետ հստակ թվեր չեն նշվում։ Տեղում աշխատում են փրկարարները, հրշեջները։ Ըստ տեղում աշխատող մասնագետների` այս պահին դեռ կա պայթյունի վտանգ։

168.am-ի տեղեկություններով սակայն այսօր ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակն իր աշխատակիցներին ներքին կարգով մեյլով ծանուցել է խուսափել գտնվել Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում. հարց է առաջանում ինչու, որտեղից է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը տեղեկացել, որ պայթյուն է սպասվում, երբ ռումբի տեղակայման ահազանգի մասին չի հայտարարել ՀՀ ԱԻՆ-ը: Արդյոք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նաև ահազանգել է ՀՀ ԱԻՆ-ն, թե զգուշացման մասին հաղորդագրություն ուղարկել է միայն իր աշխատակիցներին աշխատանքային մեյլի միջոցով:

Այս հարցերի պատասխանները մենք չստացանք։ Գրասենյակում, թերևս պայմանավորված կիրակի օրվա հանգամանքով, մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին։

Այս համատեքստում ուշագրավ է, որ դեռևս օգոստոսի 3-ին ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին ծանուցել էր Հայաստանում հնարավոր ահաբեկչության մասին։

Հատկանշական է, որ ըստ մեր աղբյուրի` ԱԻՆ- ին զուգահեռ միշտ հնարավոր ահազանգերի մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը էլեկտրոնային եղանակով ծանուցել է իր աշխատակիցներին, կոչ արել այդ տարածքում չլինել, այս անգամ իրենք ծանուցել են, իսկ ԱԻն-ը` ոչ։

Նյութն արդեն հրապարակվել էր, երբ 168.am-ի գլխավոր խմբագրի հետ բջջային հեռախոսակապով կապ հաստատեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրսյանը, ով կտրականապես հերքեց, թե գրասենյակի աշխատակիցները պայթյունից առաջ են ծանուցվել հնարավոր ահաբեկչության մասին։

«Միակ տարբերակն այն է, որ ձեզ կարող էին բանավոր տեղեկացնել այդ մասին, որովհետև չի կարող լինել սքրինշոթ կամ մեկ այլ ապացույց, որ եղել է նման ծանուցում»,-հաջորդիվ մեր լրագրողի հետ զրույցում ասաց Արմինե Պետրոսյանը։

Չնայած այն հանգամանքին, որ 168.am-ի աղբյուրը պնդում էր, թե գրասենյակից առաջին ծանուցումը ստացել է մինչև ժամը 13:00-ը, այդ ժամանակ պայթյուն չէր եղել, և դա վերաբերում էր Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում չգտնվելուն, իսկ պայթյունից հետո ստացել է ևս մեկ հաղորդագրություն (գրասենյակից հետաքրքրվել են` արդյո՞ք աշխատողները չեն տուժել պայթյունից, եղե՞լ են այդ վայրում, թե՞ ոչ), ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ղեկավար Արմինե Պետրսյանն էլ իր հերթին է պնդում` ՄԱԿ-ն իր աշխատակիցներին որեէ բան այսօր չի ծանուցել։ Նա ասաց նաև, որ ՄԱԿ-ի անվտանգության բաժինը, ինչպես սովորաբար նման դեպքերում է լինում, աշխատակիցներին հորդորել է ուշադիր ու զգույշ լինել ժամը 14:16 րոպեին, պայթյունից շուրջ մեկ ժամ անց։ Արմինե Պետրսյանի փոխանցմամբ` ծանուցումն էլ մեյլով չի եղել, այլ հաղորդագրությամբ, որովհետև արտակարգ իրավիճակ է, և պետք էր արագ ճշտել` արդյո՞ք որևէ աշխատակից չի գտնվում դեպքի վայրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս