«Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում». Սերժ Սարգսյանը՝ Լևոն Արոնյանի մասին
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տուն՝ ներկա գտնվելու այնտեղ կազմակերպված մրցաշարին: Լրագրողներից մեկի հարցին, թե որպես Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ ի՞նչ վերաբերմունք ունի գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուց հրաժարվելու և ԱՄՆ հավաքականում հանդես գալու որոշման մասին, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ Արոնյանն իր հայտարարության մեջ բոլոր հարցերին պատասխանել է:
«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Նա ասել է, որ խնդիրն օժանդակության մեջ չէ: Մնացածն իր հայտարարության մեջ կա»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Իսկ հնարավո՞ր է, որ ՀՀ երրորդ նախագահի խորհրդով Լևոն Արոնյանը վերադառնա.
«Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»:
Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նաև Լևոն Արոնյանի հարսանիքի քավորն է: