Հրայր Թովմասյան-Նիկոլ Փաշինյան դատական  նիստի օրն ու դատավորի անունը հայտնի են

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումով առաջին դատական նիստը կկայանա մայիսի 13-ին, ժամը 15:00-ին:

Ինչպես տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից՝ գործով դատավոր է նշանակվել Գայանե Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Հայցը ներկայացվել է փետրվարի 21-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս