Բաժիններ՝

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 1400 մարդ. ՏԱՍՍ

Կորոնավիրուսի հետանքով ԱՄՆ-ում մեկ օրում ավելի քան 1400 մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի հետազոտությունների համալսարանին:

Վերջին մեկ օրում  1423 մահվան դեպք է գրանցվել: Մեկ օրվա ընթացքում դա մահացության ամենաբարձր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր: Նախորդ ցուցանիշը եղել է ապրիլի 1-ին, երբ մեկ օրում 1243 մարդ էր մահացել:

ԱՄՆ-ում մահացածների ընդհանուր թիվն անցում է 7 հազար 400-ը: ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակվածության ընդհանուր թիվը 276 հազարից ավելին է, համալսարանի տվյալներով օրվա ընթացքում 30 հազարից ավելի նոր դեպք է գրանցվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս