«Նիկո՛լ Փաշինյան, դե Ալեքսանյան Սամվելի արևով երդվի, որ դու միլիարդներ չունես». Միհրան Հակոբյան

«Ուշադիր հետևեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, փորձեցի հասկանալ, թե երկրի վարչապետն ի՞նչ խնդիրների է անդրադառնում, հարցերին ի՞նչ պատասխաններ է տալիս։ Այս ասուլիսը համեմատեցի նաև նախորդ ասուլիսների հետ ու արձանագրեցի հետևյալը՝ նույն սուտն է, կեղծիքը, մարդկանց անվանարկելու նույն քաղաքականությունը»,- այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։

«Այս ասուլիսի ընթացքում նկատելի էր, որ Սերժ Սարգսյան անուն-ազգանունը հունից հանում է Նիկոլ Փաշինյանին։ Հունից հանում է, որովհետև պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանի հետ համեմատվելով՝ Փաշինյանն իր ատելության կուսակցությամբ սկսում է տանուլ տալ։ Սերժ Սարգսյան անուն-ազգանունը տալիս՝ Նիկոլ Փաշինյանը դուրս է գալիս հունից, որովհետև մոտեցել է այն եզրագծին, որտեղից երևում է, որ նախորդը ինչ-որ պարամետրերով ավելի առողջ է եղել, և երկիրը եղել է նրանց ժամանակ ավելի բարեկեցիկ վիճակում։ Նիկոլ Փաշինյանին հունից հանում է նաև Հրայր Թովմասյան անուն-ազգանունը, որովհետև վերջինը ունի իր մասնագիտության, այդ առաքելության նկատմամբ հարգանք և զգում է պատասխանատվություն՝ չընկրկելու տարբեր տեսակի քաղաքական բռնաճնշումներից, որոնք գալիս են Նիկոլ Փաշինյանից»,- ասաց Միհրան Հակոբյանը։

Անդրադառնալով կառավարության ղեկավարի՝ նախկիններին ուղղված մեղադրանքներին՝ Հակոբյանն ասաց.

«Մեր երկրի վարչապետը բոլորին մեղադրում է կոռուպցիայի մեջ, հիմա դրա համար ուզում եմ հարց տալ՝ Նիկո՛լ Փաշինյան, կարո՞ղ ես՝ Ալեքսանյան Սամվելի արևով երդվի՝ «Հայկական Ժամանակում» փողով հոդվածներ չես գրել։ Դե Ալեքսանյան Սամվելի արևով երդվի, որ դու միլիարդներ չունես։ Որպես ՀՀ քաղաքացի՝ ես ուզում եմ տեսնել Սերժ Սարգսյանի միլիոններն ու միլիարդները, որտե՞ղ են դրանք»։

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարությանը, թե Ապրիլյան պատերազմը պայմանավորված է եղել, և այդ մասին այսօր տրված պատասխանին, Միհրան Հակոբյանն ասաց.

«Շատ կուզենայի տեսնել այն ձայնագրությունը, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Պոտինին ասում՝ դո՞ւ ես կազմակերպել Ապրիլյան պատերազմը։ Այստեղ է, որ պետք է ասել՝ Նիկոլ Փաշինյան, տղա ես՝ նույն միտքը հիմա էլ կրկնի»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս