Բաժիններ՝

Դատարանը Johnson & Johnson-ին պարտավորեցրել է 8 մլրդ դոլար վճարել դեղամիջոցի կողմնակի էֆեկտի համար

Johnson & Johnson-ը պարտավոր կլինի որպես փոխհատուցում 8 մլրդ դոլար վճարել մի տղամարդու այն բանի համար, որ ամերիկյան այս ընկերությունը նրան եւ մյուս սպառողներին չէր նախազգուշացրել նեյրոլեպտիկ պատրաստուկի անցանկալի կողմնակի Էֆեկտի մասին: Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, այս որոշումը հոկտեմբերի 8-ին ընդունել է Ֆիլադելֆիա քաղաքի (Փենսիլվանիայի նահանգ) քաղաքացիական գործերի դատարանի երդվյալների ժյուրին։

Երդվյալները որոշում են կայացրել հօգուտ 26-ամյա Նիկոլաս Մյուրեյի: Նա հայցադիմումում հայտնել է, որ մանկության տարիներին բժիշկների նշանակմամբ օգտագործել է Risperdal պատրաստուկը, որը նախատեսված է շիզոֆրենիայի եւ կրկնաբեւեռ խանգարման նոպաները կանխելու եւ համար: Johnson & Johnson-ի արտադրության այդ դեղամիջոցն ունեցել է կողմնակի էֆեկտ՝ գինեկոմաստիա (տղամարդկանց մոտ կաթնագեղձերի մեծացում):

Տուժածն այս դեղամիջոցը բժիշկների նշանակմամբ օգտագործել է 2003 թվականից: Մյուրեյը 2015 թվականին հաղթել էր համանման հետաքննության արդյունքում: Այն ժամանակ երդյալների ժյուրին Johnson & Johnson-ի գործողությունները պատժի արժանի էր համարել տուժածին 1,75 մլն դոլարի վճարման տեսքով: Անցյալ տարվա փետրվարին Փենսիլվանիայի նահանգի վճռաբեկ դատարանն օրինական էր ճանաչել այդ վճիռը, բայց փոխհատուցման չափը նվազեցրել էմինչեւ 680 հազար դոլար:

1886 թվականին հիմնված Johnson&Johnson-ը կոսմետիկական եւ սանիտարահիգիենիկ ապրանքների եւ բժշկական սարքավորումների խոշորագույն արտադրողներից մեկն է աշխարհում: 2017 թվականին J&J-ի շրջանառությունը կազմել է մոտավորապես 76 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս