Բաժիններ՝

«Մենք մշակում ենք անհավատալի նոր զենքեր. մենք ունենք այնպիսի սպառազինություն, որը ոչ ոք նույնիսկ պատրեկացնել չի կարող». Թրամփ

ԱՄՆ-ը մշակում է նոր անհավատալի սպառազինություն, այդ թվում՝ նորագույն նմուշի սուզանավեր: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Նախագահի խոսքից հետեւել է, որ առաջիկա շաբաթներին ամերիկյան կողմը կարող է ցուցադրել զենքի մի քանի նոր համակարգեր:

«Ներկայում մենք մշակում ենք անհավատալի նոր զենքեր: Մենք ունենք այնպիսի սպառազինություն, որը ոչ ոք նույնիսկ պատրեկացնել չի կարող,- պնդել է ԱՄՆ-ի նախագահը:- Մտադիր ենք մի քանի դադար տալ առաջիկա չորս-հինգ շաբաթներին: Նոր համակարգերից մի քանիսը մենք կցուցադրենք, իսկ այլ բաներ՝ ոչ»:

ԱՄՆ-ը, նշել է նա, զարգացնում ու նորացնում է միջուկային սպառազինությունները: «Մենք կառուցում ենք այնպիսի սուզանավեր, որոնց մասին ոչ ոք մտածել անգամ չի կարող,- հավաստիացրել է Թրամփը:- Հուսով եմ՝ մեզ երբեք հարկ չի լինի դրանք օգտագործել», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս