Բաժիններ՝

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ՀԱՀ-ում «հրաժարվել են» իրենց տիտղոսից

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին եւ նրա տիկինi` Մեգան Մարքլը, աշխարհի երկրներով շրջագայելիս իրենց առաջին պաշտոնական ընտանեկան ուղեւորության ընթացքում շարունակել են զարմացնել հասարակայնությանը եւ խախտել են թագավորական արարողակարգը: Այդ մասին հայտնել է The Sun-ը:

Այս անգամ, գտնվելով Հարավային Աֆրիկայում, դուքսը եւ դքսուհին, ի հեճուկս արարողակարգի, հասարակայնության ներկայացուցիչներին խնդրել են հրաժարվել թագավորական ոճով Ձերդ Բարձրություն պաշտոնական դիմելաձեւից, իսկ դրա փոխարեն իրենց պարզապես կոչել անուններով:

Մինչդեռ ողջույնի արարողակարգի այդ պարզեցումը թագավորական զույգին դիմավորողներից ոմանց համար միանգամայն հակառակն է ստացվել: Բո Կաապի շրջանի Քաղաքացիական եւ բարեգործական ընկերությունների ասոցիացիայի քարտուղարը տեղական թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ պարզապես չգիտի, թե այժմ ինչպես դիմի ամուսիններին:

Արարողակարգի այդ խախտումն առաջինը չէ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի կողմից: Ավելի վաղ Ցանցում հայտնվել են կադրեր, որտեղ երեւում է, թե ինչպես Սասեքսի դքսուհին Քեյփթաուն ժամանելուն պես իրեն չի զսպել եւ սկսել է պարել իրենց դիմավորած հարավաֆրիկուհիների պատվիրակության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս