Բաժիններ՝

Խիստ արտասովոր խնջույք՝ կրթական հաստատությունում

168.am-ին է փոխանցվել գաղտնի նկարահանած մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները պատրաստվում ինչ-որ խորհրդավոր խնջույքի:

Ուսումնական հաստատության ներսում կազմակերպած խիստ արտասովոր խնջույքին, ասում են, ներկա է գտնվել նաև դասախոսներից մեկը, չեն նշում, սակայն, նրա ով լինելը:

Իսկ այն, ինչ տեղի է ունեցել մի ամբողջ գիշեր՝ Կոնսերվատորիայի շենքում, ուսանողներից մեկի փոխանցմամբ՝ իրականում ռեկտորի իմացությամբ է կազմակերպվել: 168.am-ի հետ զրույցում, նկարագրելով տեսածը՝ զրուցակիցը «սատանիստական փարթի» որակեց միջոցառումը.

«Կամ սատանիստական արարողություն էր, կամ ինչ-որ աղանդավորական խմբի ծիսակարգ հիշեցնող փարթի, ես այդպես եմ ընկալել»:

Իրականում ի՞նչ արարողություն է տեղի ունեցել, դրա նպատակի և բովանդակության, հաստատության պատասխանատու օղակի տեղեկացված լինելու մասին քիչ անց մեկնաբանություն կհրապարակենք ոլորտի լիազոր մարմնի կողմից:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս