Զեյնալյանը ոչ հերքում , ոչ հաստատում է Քոչարյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ոչ հերքում, ոչ հաստատում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ իր հանդիպման մասին մամուլում շրջանառվող տեղեկությունները:

Փետրվարի 22-ին լրագրողների հետ զրույցում Զեյնալյանը նշեց, որ այդ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ:

«Քրեակատարողական հիմնարկները գտնվում են իմ ենթակայության տակ, և ես կարող եմ հանդիպել բոլորին և ծանոթանալ պայմաններին: Իսկ ում հետ եմ հանդիպել և ինչ պայմաններում եմ հանդիպել՝ հրապարկման ոչ ենթակա տեղեկություն է: Ես ոչ հաստատում եմ, ոչ հերքում, որովհետև այս տեղեկությունը փակ է»,- եզրափակեց նախարարը:

Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ից «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվում է կալանքի տակ:

Տեսանյութեր

Լրահոս