Մեր երեխաների լուռ ողբերգությունը, որի մասին ոչ ոք չի խոսում

Մենք պետք է միջամտենք, քանի դեռ ուշ չէ

«Երեխաների խնդիրները սկսվում են տանը և կարող են հենց այնտեղ էլ լուծվել։ Ծնողները պետք է հասկանան, որ միայն իրենցից է կախված, թե ինչպիսին կմեծանան իրենց երեխաները։ Սակայն ժամանակակից երեխաները զրկված են առողջ մանկությունից, նրանք գտնվում են սարսափելի զգացմունքային վիճակում»,- գրում է պրոֆեսիոնալ թերապևտ Վիկտորյա Փրուդեյը։ Որքան էլ մեզ համար ցավալի լինի դա ընդունելը, շատ դեպքերում հենց մենք՝ ծնողներս, պետք է ինքներս օգնենք մեր երեխաներին։

Ո՞րն է խնդիրը։

Ժամանակակից երեխաները զրկված են առողջ մանկության հիմքերից, և դրա փոխարեն ունեն՝

Կարդացեք նաև

  • Շեղված ծնողներ
  • Երես տվող ծնողներ, որոնք երեխաներին ամեն ինչ են թույլ տալիս։
  • Զգացողություն, որ բոլորն իրենց պարտք են։
  • Չհավասարակշռված սնունդ ու ոչ բավարար քուն։
  • Տնային նստակյաց կենսակերպ։
  • Անվերջ խթանում, տեխնոլոգիական զվարճանքներ, վայրկենական բավարարություն։

Մի՞թե կարելի է առողջ սերունդ դաստիարակել այսպիսի անառողջ պայմաններում։ իհարկե ոչ։ Մարդկային բնույթը խաբել հնարավոր չէ, և առանց ծնողական դաստիարակության՝ այստեղ հնարավոր չէ։ Ինչպես տեսնում ենք, հետևանքները սարսափելի են։ Նորմալ մանկության կորստի համար երեխաները վճարում են իրենց էմոցիոնալ բարեկեցությամբ։ Ի՞նչ անել։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երեխաները երջանիկ ու առողջ մեծանան, մենք պետք է բացենք մեր աչքերն ու վերադառնանք ակունքներին։ Դեռ ուշ չէ։

Ի՞նչ պետք է անեն ծնողները։

  • Սահմանափակումներ մտցրեք ու հիշեք, որ դուք երեխայի ծնողն եք, այլ ոչ թե նրա ընկերը։
  • Երեխաների համար ապահովեք այն, ինչ նրանց պետք է, այլ ոչ թե այն, ինչ նրանք ուզում են։ Մի վախեցեք մերժել երեխաներին, եթե նրանց ցանկություններն ու պահանջմունքները միմյանց չեն համապատասխանում։
  • Երեխաներին կերակրեք առողջ սննդով։
  • Օրական մեկ ժամ անցկացրեք բնության գրկում։
  • Ամեն օր առանց էլեկտրական ու տեխնոլոգիական սարքերի ընթրիքներ կազմակերպեք։
  • Խաղացեք սեղանի խաղեր։
  • Ամեն օր երեխային ներգրավեք տնային գործերի մեջ՝ խաղալիքները հավաքել, պայուսակ դասավորել, սեղան գցել, և այլն։
  • Երեխային քնելու պառկեցրեք միևնույն ժամին, թույլ մի տվեք, որ մահճակալի մեջ լինեն գադջեթներ։
  • Երեխաներին սովորեցրեք պատասխանատու և անկախ լինել։ Նրանց մի պաշտպանեք մանր անհաջողություններից։ Դա նրանց սովորեցնում է հաղթահարել կենսական խոչընդոտները։
  • Երեխայի փոխարեն մի դասավորեք ու մի տարեք նրա ուսապարկը, դպրոց մի տարեք մոռացված գրքերը կամ տետրերը, 5 տարեկան երեխայի համար բանան մի մաքրեք։ Նրան սովորեցրեք ինքնուրույն անել այդ ամենը։
  • Երեխային սովորեցրեք համբերատար լինել ու հնարավորություն տվեք նրան ազատ անցկացնել ժամանակը, որ նա հնարավորություն ունենա ձանձրանալ ու արտահայտել իր ստեղծագործ մղումները։
  • Երեխային անընդհատ զվարճանքներով մի շրջապատեք։
  • Տեխնիկան երեխային մի հրամցրեք՝ որպես ձանձրույթը փարատելու միջոց։
  • Մի խրախուսեք գադջեթների կիրառությունը ճաշի սեղանի շուրջ, մեքենայում, ռեստորանում, խանութում։ Թող որ երեխայի ուղեղն ինքն իր համար ձանձրույթից ազատվելու տարբերակներ մտածի։
  • Երեխաներին սոցիալական հմտություններ սովորեցրեք, նրանց համար էմոցիոնալ մակարդակում մատչելի եղեք։
  • Երեխայի հետ շփվելիս մի շեղվեք հեռախոսի ուղղությամբ։
  • Երեխային սովորեցրեք հաղթահարել չարությունն ու նյարդային վիճակը։
  • Սովորեցրեք բարևել, զիջել, կիսել, կարեկցել, սեղանի շուրջ ճիշտ պահել ու նորմալ խոսել։
  • Երեխայի հետ պահեք էմոցիոնալ կապը, ժպտացեք, համբուրեք նրան, խուտուտ տվեք, նրա համար կարդացեք, պարեք, թռչկոտեք ու սողացեք նրա հետ միասին։

Մենք պետք է փոխենք մեր երեխաներին, այլապես կստանանք դեղերով ապրող մի ամբողջ սերունդ։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս