Բաժիններ՝

«Ծիծաղելի գույքային հարկերի համակարգ ունենք մեր երկրում. գույքային հարկի բեռը պետք է ավելանա». Ատոմ Ջանջուղազյան

«Եկամտային հարկի բեռը նվազում է, բայց ենթադրվում է, որ դրան համապատասխան գույքային հարկի բեռը պետք է ավելանա, որովհետև ծիծաղելի կամ շատ անհամարժեք գույքային հարկերի համակարգ ունենք մեր երկրում»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ հարկաբյուջետային կայունության ապահովումը չի կարող իր հետ չբերել անուղղակի հարկերի որոշակի աճի, ինչն, ըստ նրա՝ տրամաբանական է։ «Հարկային ծախսերը կամ արտոնությունների մակարդակը, որ ունենք, բավականին նշանակալի մեծություն է, և այս տարվա մեջ գնահատվում է 442 մլրդ դրամ։ Սա նույնպես պետք է քննարկման առարկա դառնա, ինչքան էլ ոչ պոպուլյար է, որովհետև այսօր ստացվում է, որ ինչ-որ խումբ կա, որը հարկ չի վճարում։

Դա մեզ հնարավորություն չի տալիս ամբողջությամբ հավաքել հարկերը և դրանք հասցեական օգտագործել։ Այսինքն՝ ըստ էության, այդ արտոնություններից օգտվում են կոնկրետ խմբում ներգրավված բոլորը, բայց միանշանակ չէ, որ եթե պետությունը որոշում կայացնելիս լիներ ծախսերի ժամանակ, այդ խմբում ընդգրկված բոլորին նույն հասցեական օժանդակությունը ցույց կտար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս