ՀՀԿ-ն վաղը կայանալիք վարչապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրելու

ՀՀԿ-ն վաղը կայանալիք վարչապետի ընտրություններում թեկնածու չի առաջադրելու: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Թե ինչպե՞ս է տեղի ունենալու քվեարկությունը, եթե թեկնածու չլինի՝ հարցին, Բաղդասարյանը պատասխանեց. «Թող թեկնածու բերեն, քվեարկենք»։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության գաղտնիքը Բաղդասարյանը չբացեց. «Դրա մասին կհայտարարենք»։

Տեսանյութեր

Լրահոս