Սխտորի հակաբիոտիկ և հակաուռուցքային հատկությունները

Բուժիչ նամակներ

Հայտնի է, որ հակաբիոտիկ դեղերը նախատեսված են բակտերիաների միջոցով հարուցված ինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար։

Առաջին սերնդի հակաբիոտիկները հիմնականում կանխարգելում են բակտերիաների բազմացումը, հաջորդ խումբն ի զորու է քայքայել բակտերիաների բջջաթաղանթը և տրոհել այլն։ Հակաբիոտիկների հիմքի վրա մշակվել են դեղամիջոցներ, որոնք կիրառվում են օնկոլոգիայի քիմիաթերապիայի դեպքում։ Հայտնի է, որ բակտերիաները կրող են փոխանցել իրենց գեները` նման վերատպման միջոցով դրանք կարողանում են պաշտպանվել հակաբիոտիկներից. բավարար է` միլիոնավոր բակտերիաներից մեկը ձեռք բերի դիմադրողականություն, և այն կարող է փոխանցվել ողջ «գաղութին»։
Բոլորովին վերջերս (տե՛ս, Ջ. Սահակյան, Հակաբիոտիկների նոր սերունդգ, «168 Ժամ», 5.11.2013թ.) մշակվել է մոլեկուլ, որն ի զորու է կանխել բակտերիաների գեների փոխանցումը։

Սխտորը` որպես հակաբիոտիկ
Սխտորի օգտակար հատկությունները բազմաթիվ են (տե՛ս, Ջ. Սահակյան, «Սխտորը` որպես դեղամիջոց», «168 Ժամ», 28.03.2013թ.): Հնագույն ժամանակներից մարդը նկատել է, որ այս հրաշալի բանջարեղենն օգնում է պաշտպանվել խոլերայի, տիֆի, դիֆթերիայի, մալարիայի համաճարակներից, բուժել թոքերի տուբերկուլյոզը, թոքաբորբը, մրսածության հետևանքով առաջացած հիվանդությունները։
Հայտնի է, որ շատ գիտնականներ գտնում են, որ օնկոլոգիական հիվանդությունները կարող են հարուցվել (և իրոք հարուցվում են) նաև բակտերիաների և այլ մանրէների միջոցով։ Վեճի առարկա է հանդիսանում, թե որքա՞ն է նման վտանգի հավանականությունը։

Կարդացեք նաև

sxtor (1)Սխտորի հրաշալի հատկություններից է, որ այն հեղուկացնելով արյունը` կարող է տարածել իր հակաբակտերիալ հատկություններ ունեցող միացությունները ողջ օրգանիզմով և հասցնել հիվանդ բջիջներին։

Սխտորի բացառիկ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն բուժում է դիսբակտերիոզը` ի տարբերություն հակաբիոտիկ դեղերի, որոնք վերացնում են նաև աղիների օգտակար միկրոֆլորան, այսինքն` օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող բակտերիաները։

Ժողովրդական դեղատոմսեր
Մրսածություն, հարբուխ, հազ, գրիպ. Տրորեք սխտորի 2 ատամիկ, ստացված խյուսը խառնեք 200 մլ կաթնաշիճուկի հետ։ Խմեք 200-ական մլ` նախաճաշից առաջ և երեկոյան, փոքր կումերով։

Մրսածության կամ գրիպի հետևանքով առաջացող ռինիտ. Տրորեք սխտորը, խառնեք մեղրի հետ (1։4 քաշային հարաբերությամբ)։ Կերեք 1-ական թ/գ` 1-ական ժամ ընդմիջումներով, իսկ քնելուց առաջ` 2 թ/գ։

Բարձր ջերմություն. Տրորեք 1-2 ատամիկ սխտոր, խառնեք 200 մլ գազարի հյութի հետ։ Խմեք 100-ական մլ` օրը 1-5 անգամ։
Գրիպ. Սխտորի քերուկը խառնեք մեղրի հետ (1։1)։ 1 ճ/գ-ն լուծեք 100 մլ գոլ ջրի մեջ, խմեք քնելուց առաջ։
Կապույտ հազ. 1 լ կաթի մեջ եփեք 2 միջին սխտոր և մեկ գլուխ սոխ` մինչև փափկելը, քամեք, լուծեք 2-3 ճ/գ մեղր։ Խմեցրեք երեխաներին 1-ական ճ/գ` ժամը մեկ։
Դիսբակտերիոզ. Տրորեք 3-4 ատամիկ սխտոր, խառնեք 500 մլ մածունի կամ թթվեցրած կաթի նստվածքի հետ։ Կերեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։

  • Տրորեք սխտորը 21 օր, թրմեք 60 տոկոսանոց սպիրտի մեջ (1։2), մութ տեղում, քամեք։ 25 կաթիլ լուծեք 100 մլ տաք (նախօրոք եռացրած) ջրի մեջ։ Խմեք այդ չափաբաժնով` օրը 3 անգամ, շարունակեք 25 օր, անհրաժեշտության դեպքում կրկնեք 1 ամսից։

Սխտորը` որպես հակաուռուցքային միջոց
Հայտնի է, որ դիսբակտերիոզը կարող է դառնալ քաղցկեղի առաջացման և զարգացման պատճառ (տե՛ս, Ջ. Սահակյան, «Հակաօքսիդանտ նյութերի անհրաժեշտության մասին», «168 Ժամ», 24.10.2013թ.)։ Սխտորն ունի ոչ միայն հակաբակտերիալ, այլ նաև հակասնկային և նույնիսկ հակավիրուսային ազդեցություն, այն պետք է պարտադիր ընդգրկել քաղցկեղով հիվանդների սննդակարգում։

Օնկոլոգիական հիվանդություններ. Առաջին 5 օրը խմեք 10-ական կաթիլ սխտորի հյութ` նախաճաշից առաջ։ Յուրաքանչյուր հաջորդ հնգօրյակներում ավելացրեք 10-ական կաթիլ, մինչև չափաբաժինը հասնի 1 ճ/գ։ 3 ամիս անց չափաբաժինը սկսում են նվազեցնել 10-ական կաթիլով։

Բուժման ընթացքում և հետո (ընդամենը 12 ամիս) պետք է խմել 100-ական մլ ջղախոտի թարմ կամ պահածոյացված հյութ (տե՛ս Ջ. Սահակյան, «168 Ժամ»։ Ջղախոտը` որպես դեղամիջոց, 14.06.2013թ. և Ջղախոտ. Ժող դեղամիջոցներ, 18.06.2013թ.)։
Կանխարգելիչ ոգեթուրմ. 300 գ սխտորի քերուկը 21 օր թրմեք 1 լ բժշկական սպիրտի մեջ` կիպ փակված տարայում, քամեք։ Ոգեթուրմի 25 կաթիլ լուծեք 100 մլ եփած տաք կաթի մեջ։ Խմեք օրը 1 անգամ` ուտելուց առաջ։

Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս