Միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ հայտնիներ, այդ թվում՝ դերասանուհիներ Մարգո Ռոբին, Ջեսիքա Չեսթեյնը, Օլիվիա Ուայլդը, Բրի Լարսոնը:
Երգը, որի հոլովակն արդեն համացանցում է, հեղինակել է Վահագ Ռաշը, խոսքերի հեղինակը Տաթև Ոսկանյանն է, գործիքավորումն իրականացրել է Գարիկ Գևորգին:
Երգիչը «Երևի» երգի հոլովակը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում և շնորհակալություն հայտնել ողջ ստեղծագործական թիմին:
«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:
«Նեմրա»-ն կազմավորվել է 2012 թվականին Երևանում:
Համերգը նվիրված է արտիստի 75-րդ հոբելյանին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Լեոնտևի համերգային տնօրեն Բորիս Չիգիրյովը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ արտիստը հեռանում է բեմից։ Որպես բեմական կարիերայի ավարտի պատճառ նշվել է արտիստի տարիքը։ Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 19-ին, Լեոնտևը դարձավ 75 տարեկան։
Սերգեյ Լազարևը հայերեն կատարել է Յուրի Շատունովի « Седая ночь» երգը։
«Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։ Մեծանալիս ինձ միշտ ասել են, որ աղջիկը պետք է իրեն «խելոք պահի», խոնարհ լինի, նորմալ հագնվի, շատ չխոսի, խենթություններ չանի»,- բացատրում է Ժակլինը։ Այս երգով Ժակլինը քննադատում է հասարակության ստեղծած արհեստական կանոնների և սահմանափակումների կիրառումը, որոնք, ըստ նրա, ստիպում են աղջիկներին մոռանալ իրենց իրական ես-ը, քանի որ նրանց անընդհատ թելադրում են, թե ինչպես պիտի պահեն իրենց և ով պիտի լինեն:
Խմբի ճանապարհորդությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթում լինելու է բազմազանության, ստեղծարարության և երաժշտության խաչաձև մշակութային կամուրջ և մի մեծ տոն:
Իսրայելական KAN հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը հայտարարել է, որ կփոխի «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի համար ներկայացված October Rain երգի բառերը: Այս մասին գրում է dw.com-ը: Ըստ իսրայելական հեռարձակողի՝ առաջիկա օրերին կներկայացվի երգի տեքստի նոր տարբերակը: :
Ֆիլմի գլխավոր դերասան Քիլիան Մերֆին ճանաչվել է լավագույն դերասան՝ ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները ղեկավարած Ռոբերտ Օփենհայմերին մարմնավորելու համար։ Ռոբերտ Դաունի Կրտսերն արժանացել է երկրորդ պլանի լավագույն դերասանի մրցանակին։ Ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանի նկարահանած դրաման, ընդհանուր առմամբ, 7 մրցանակի է արժանացել, այդ թվում՝ ճանաչվելով լավագույն ֆիլմ։
Մուկուչյանն ու «3.33»-ն առաջին անգամ չէ, որ համագործակցում են: Տարիներ առաջ նրանք երկրպագուներին էին ներկայացրել «Ստվեր» երգը:
2011 թվականին NBC-ի «Օրենք եւ կարգ․ Լոս Անջելես» սերիալում նա հանդես է եկել իր դերում։ Նա նաեւ նկարահանվել է 2014 թվականի «Hpnotiq Sparkle» կարճամետրաժ ֆիլմում եւ 2019 թվականի «For SKIMS» մինի սերիալում՝ իր քրոջ՝ Քիմ Քարդաշյանի ներքնազգեստների շարքի համար:
Գործիքավորումը կատարել է Կարեն Արզումանյանը, միքս մասթերինգը` Սերգեյ Գասպարյանը:
Եռագույնի մեջ. Շուշան Պետրոսյանի երգի պրեմիերան
Ռեփեր Ալիշեր Մորգենշտերնը, YouTube-ի իր ալիքում տեսանյութ է հրապարակել, որտեղ տեղեկացնում է, որ իր մուտքը Դուբայ արգելափակված է։
Երգչուհու խոսքով՝ կանանց ուժեղ լինելու մասին երգի լեզվով խոսել վաղուց է ցանկացել:
Ֆինլանդացի երաժիշտները ստորագրահավաք են կազմակերպել, որպեսզի Իսրայելը բացառվի «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի մասնակից երկրների ցուցակից` Գազայի հատվածում ռազմական հանցագործությունների համար։
Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Վին Դիզելը մեղադրվում է սեռական ոտնձգությունների և թշնամական աշխատանքային միջավայր ստեղծելու մեջ։
Ռուսական էստրադայի հայազգի ներկայացուցիչ, 67-ամյա Իգոր Սարուխանովը 7-րդ անգամ է ամուսնալուծվել։ Հիշեցնենք, որ նա անցյալ տարի ամուսնացել էր դիզայներ Լեսյա Սադովսկայայի հետ։
Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ աշխարհահռչակ փոփ-աստղ Ռիհաննան առաջիկայում համերգ է տալու Թուրքիայում:
Խոսելով ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգի մասին, որը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին, սակայն այդպես էլ տեղի չունեցավ, իսկ 2.3 միլիարդ դրամն արդեն իսկ փոխանցվել է նրան, Ժաննա Անդրեասյանն ասաց, որ այն տեղի կունենա։
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրել էր Բրյունետը «Future Lover» երգով և զբաղեցրել էր 14-րդ հորիզոնականը:
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Անի Քրիստին հրապարակել է հղիության շրջանից լուսանկարներ՝ կից գրելով
Խոսքերի և երաժշտության հեղինակն է Գարիկ Պապոյանը:
Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, հաղթեց Ֆրանսիան: Ֆրանսիան հաղթել էր նաև «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթում՝ այն տանելով Նիցցա:
Ֆրանսիայի Նիցցա քաղաքում նոյեմբերի 26-ին մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 16 երկիր: Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:
Իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասն այլևս նոր երաժշտության չի ձայնագրի իր վերջին՝ 11-րդ ստուդիական ալբոմի թողարկումից հետո, այս մասին, ըստ Daily Mail-ի՝ տեղեկացրել է երգիչը։
Երաժշտությունը Բադալյանը գրել է դեռևս կոնսերվատորիայում ուսանելու տարիներին։ Գաղափարն իրականություն դառնալու ճանապարհին նրան օգնել է Նարինե Զարիֆյանը, իսկ այն «Ave-Maria» անվանելը Գոհար Հակոբյանի գաղափարն էր: Նա է տեքստի հեղինակը։