Հնագետները ժամանակակից Նախիջևանի տարածքում պեղումների արդյունքում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած հին «ամազոնուհիների»՝ կին մարտիկների գերեզմաններ, որոնք թվագրվում են բրոնզե դարաշրջանին: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
Starring Georgia համերգային ծրագրի շրջանակներում այս տարի Վրաստան կժամանեն ամերիկյան OneRepublic փոփ-ռոք խումբը, գերմանական անգլալեզու Scorpions ռոք խումբը և բրիտանական սոուլ և նեոսոուլ ժանրերի Jungle խումբը:
«Անհասկանալի բան է տեղի ունենում, կամ սա մեր տեսա՞կն է դարձել արդեն… 1915 թվականին գրեթե նույն վիճակում էինք, մեզ գլխատում էին, մենք լռում էինք, տեղահանում էին՝ լռում էինք, հիմա կարող են ասել՝ պետություն չենք ունեցել, բայց ունեցել ենք անհատներ՝ Նժդեհ, Դրո, Անդրանիկ զորավար և այլք»։
Ազնավուրի 100-ամյակի առթիվ շանսոնյեի արվեստի երկրպագուները կկարողանան ունկնդրել նրա մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուր»-ը։ Ֆիլմում ինչպես ֆրանսիացի, այնպես էլ հայ դերասաններ են ընդգրկված: Ազնավուրի դերը կերտել է Թահար Ռահիմը:
Անցյալ տարվանից գրում եմ մի գիրք, որը կոչվում է «Հայոց պատմություն». սկսվում է մեր անկախության տարիներից ու հասնում մինչև մեր օրեր: Պատմում եմ մարդկանց մասին, որոնք տարբեր ժամանակահատվածներում ծառայել են օրվա իշխանություններին, խոսել թալանի մասին, բայց միայն այն դեպքում, երբ իրենց խոսելու ցուցում է տրվել, իսկ հիմա այդ նույն մարդիկ լուռ են, որովհետև խոսելու ցուցում չունեն։
«Ես միշտ ասել եմ՝ իրենք չպետք է որոշեն մեր անելիքը, իրենք բախտի պատահմամբ բերվել-դրվել են այստեղ, իրենք ժամանակավոր են։ Թատրոնը մեզ համար տուն է, իսկ իրենց համար՝ աշխատավայր, մենք գաղափարներ ունեք, եթե պետք լինի, մենք այլ աշխատավայր կգտնենք, բայց մենք չենք ուզում զրկվել մեր տնից։
Խորհրդային ժամանակաշրջանում, երբ Հայաստանը և Ադրբեջանը մեկ միության կազմում գտնվող երկրներ էին, ստիպված էին ապրել, այսպես կոչված, բարեկամության և խաղաղության պայմաններում: Դրա հիմքում, բնականաբար, ԽՍՀՄ-ի ծանր և երկաթյա ձեռքն էր, մյուս կողմից՝ այդ ամենն իրականացնում էին նաև մշակութային և հասարակական պրոպագանդայով:
Հայաստանի թատերական գործիչների միությունը հրապարակել է այն աշխատանքների ցանկը, որոնք Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, պայքարելու են «Արտավազդ» մրցանակի համար:
Վարդան Օվսեփյանն ասում է՝ մարտի 27-ին կայանալիք երեկոյին ազատ իմպրովիզացիա է սպասվում: Հնարավոր է՝ նաև կատարի հայտնի ջազ գործեր, անդրադառնա Միշել Լեգրանին: «Իմպրովիազացիան անմիջական կապ ունի այն մթնոլորտի հետ, որում դու ես. սենյակը, օդը, ունկնդիրը, տրամադրությունը նպաստում են իմպրովիզացիայի ընթացքին ու զարգացումներին»,- հավաստիացնում է երաժիշտը:
Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը. Այս տարի ներկայացվում է բոլոր ժամանակների ամենաառեղծվածային կերպարին պատկերող հայտնի գլուխգործոցի վերականգնման պատմությունը։ Դեռևս 2019 թ․ մշտական ցուցադրությունից հանված և վերականգնման արվեստանոց տեղափոխված «Սալոմե»ն վերադարձել է ցուցասրահ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Նվիրյալներ են, խենթեր: Մեծամասնությունն այդ ժամանակ աշխատում էր նվազագույն աշխատավարձով: Հիմա զուգահեռ մի քանի տեղ են աշխատում՝ վազելով են գալիս, որ հասցնեն: Սակայն էներգիան, էմոցիան չի մնում: Մարդիկ 12 ժամ աշխատում են:
Օսկարակիր կոմպոզիտորի գլուխգործոցները կհնչեն «Roma Sinfonietta» նվագախմբի կատարմամբ: Համերգը կղեկավարի դիրիժոր Անդրեա Մորիկոնեն:
Հեղինակը գիրքն ընթերցողների լայն շրջանակին ներկայացրեց մարտի 22-ին «Զանգակ» գրատանը կազմակերպված հանդիպմանը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մարտի 23-ին կներկայացնի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգ։
Մենք ապշած ենք Կոնսերվատորիայի տեղը փոխելու խոսակցություններից. հայտնի դաշնակահար Վարդան Մամիկոնյան
Մատենադարանում իրանահայ անվանի նկարիչ Անդրե Սևրուգյանի 130-ամյակին նվիրված գիտաժողովում այդ կարծիքը հայտնեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է ճարտարապետության նվիրյալ, հայ ճարտարապետության գիտական պատմության հիմնադիր Թորոս Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրությունը։
Թբիլիսիի «Ռուսթավելի» թատրոնում կայացել է Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» հայ-ֆրանսիական պարային բեմադրության առաջնախաղը:
Ավրորա Մարդիգանյանն ընդամենը 14 տարեկան էր, երբ սեփական աչքերով տեսավ ու ապրեց հայերի ցեղասպանության ամբողջ ահն ու սարսափը:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի առթիվ Երեւան են այցելել ֆրանսիացի հանրահայտ գրող Սիլվեն Տեսոնը եւ հայտնի լրագրող, «Ֆիգարո» ամսագրի տնօրենի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը:
«Կոնֆուցիոսն ասում էր՝ եթե ուզում ես իմանալ, թե ինչ է կատարվում այդ երկրում, լսիր այդ երկրում հնչող երաժշտությունը: Հիմա մեզանից յուրաքանչյուրը թող մտածի, թե ինչ է լսում: Այսօր մեր երկրում խառնիփնթոր վիճակ է: Ինչո՞ւ համատարած պետք է հնչի այս տարօրինակ ծագման թյուրիմացությունը: Եթե մեր երաժշտությունը ճանաչեինք՝ այս ամոթալի վիճակը չէր լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց երաժշտագետ Լիլիթ Մարտիրոսյանը:
Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղի՝ արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, այդտեղից անհետացել է 1224 թ․ արձանագիր խաչքարը։ Այս մասին հայտնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։ «Համացանցում հայտնված լուսանկարները ցույց են տալիս, որ Արցախի Ծար գյուղի 13-րդ դարի նշանավոր խաչքարն այլևս իր տեղում չէ։ Մեր մշտադիտարկումները և որոնումները խաչքարի ֆիզիկական վիճակի վերաբերյալ […]
Դամբարանադաշտը գտնվում է Վարդաձորից 1,57 կիլոմետր հյուսիս-արևելք, իսկ Ժայռապատկերը՝ Սպիտակասարի ստորոտում:
Մարկեսի մահից 10 տարի անց նրա որդիները որոշել են հրատարակել վեպը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր գրողի ցանկությանը հակառակ։
Գեղարվեստական բարձրարժեք կտավը դասվում է համաշխարհային կերպարվեստում Սալոմեին նվիրված լավագույն երկերի շարքին։
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը գործարկել է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» եռալեզու (հայերեն, անգլերեն և ռուսերեն) ակադեմիական հարթակը։
Այս կարևոր կինեմատոգրաֆիական հանդիպման ընթացքում Մոսկվա կինոթատրոնում կցուցադրվեն վերջին երկու տարիների արտադրության ինը ֆիլմ:
«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP) հետաքննող լրագրողների խումբը բացահայտել է, որ հոլիվուդյան պրոդյուսերներից մեկը ծրագրել է քարոզչական ֆիլմեր նկարահանել՝ փառաբանելով մի քանի բռնապետ ղեկավարների միլիոնավոր դոլարների դիմաց։
Երբ ասում ենք հայկական ջազ, առաջին անուններից մեկը, որ հիշում ենք, կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանինն է, որին ուղղակի Մալխաս են անվանում:
Աշխարհահռչակ ջութակահարը համաձայնել է նվագել պատանի երաժիշտների հետ: