Հեռախոսամոլներին ավելի շատ է սպառնում ուղեղի քաղցկեղը
Հունիս 17, 2010
Գիտնականների պնդմամբ` նախորդ թեստերն էապես պակաս են ցույց տվել բջջային հեռախոսի սիրահարների մոտ քաղցկեղով հիվանդանալու վտանգի չափը: Իրականում այդ վտանգն էականորեն ավելի բարձր է` ոչ թե 10 տոկոս, ինչպես ավելի վաղ նշվում էր, այլ` 500: Մասնագետները նախազգուշացնում են, որ եթե առաջիկայում բջջային հեռախոսների գործածման մշակույթը չփոխվի, մարդկությանը սպառնում է գլխուղեղի ուռուցքի համաճարակ: Մինչ օրս անցկացվել է այս խնդրին նվիրված 6 խոշոր հետազոտություն: Վերջին եզրակացության մեջ նշվում է, որ ուղեղի քաղցկեղ ձեռք բերելու վտանգը 50 անգամ մեծ է այն մարդկանց մոտ, որոնք... [շարունակ.]
Ձերբակալվել են` ինտերնետ ստրիպտիզով զբաղվելու համար
Հունիս 17, 2010
Ստամբուլում եւ Թուրքիայի 19 տարբեր նահանգներում Ոստիկանության համաժամանակյա գործողությունների ընթացքում 60 կին է ձերբակալվել, ովքեր համապատասխան գումարի դիմաց ինտերնետով՝ MSN-ի միջոցով մերկացել են: Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ` Թուրքիայում մեծ թիվ են կազմում այնպիսի կայքերը, որտեղ մտնող այցելուն վճարելով բջջային հեռախոսների լիցքավորման համար օգտագործվող պայմանական միավորներ` կոնտուրներ, կարող է 10 րոպե դիտել, թե ինչպես են մերկանում աղջիկները: Կոնտուրները գումարի փոխարեն ավելի են նախընտրում այցելուները, քանի որ խուսափում են վճարային քարտերով գումար փոխանցելուց,...
Ներդրումների հետաքրքրությունը մեծացել է
Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ | Հունիս 10, 2010
Արդեն 3-րդ տարին անընդմեջ Հայաստանում կազմակերպվում է «DigiTec Business» ցուցահանդես ֆորումը, որի նպատակն է՝ ներկայացնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումները: Ֆորումի ընթացքում նաեւ արտերկրի ներդրողները ծանոթանում են տեղական շուկայի հնարավորություններին: Երեկ մեկնարկած «DigiTec Business 2010» ցուցահանդեսին մասնակցում էին տուրիզմի, առեւտրի կառավարման, բժշկության, բանկային եւ այլ ոլորտներում գործող ընկերություններ: Նրանց ներկայացուցիչները նշում էին, որ նման միջոցառումները Հայաստանի համար շատ կարեւոր են, քանի որ դրանց շնորհիվ կարողանում են...
4-րդ սերնդի iPhone-ը
Հունիս 10, 2010
Apple ընկերությունը WWDC 2010 ամենամյա կոնֆերանսին ներկայացրեց նոր սերնդի iPhone-ը: Այն համալրված է 3.5 դյույմանոց սենսորային էկրանով, որի հիմքում ընկած է IPS մատրիցան «մուլտիթաչ» տեխնոլոգիայով` 800:1 եւ 640x960(326 dpi) թույլատրությամբ: Նախկինում այսպիսի էկրաններ չեն օգտագործվել ոչ մի բջջային հեռախոսի կամ սմարթֆոնի մեջ: Apple-ը այս էկրանը անվանում է Retina (ցանցաթաղանթ)` նշելով, որ մարդկային աչքը պարզապես չի կարող տարբերել առանձին պիքսելները, երբ սմարթֆոնը գտնվում է օգտագործողի դեմքից նորմալ տարածության վրա: Այլ խոսքերով ասած` նկարները եւ տեքստը երեւում են այնպես, կարծես տպագրված...
Զգուշացե՛ք ինտերնետից
Հունիս 8, 2010
Թեեւ Հայաստանում Տեղեկատվական եւ Բարձր տեխնոլոգիաների զարգացման թիվ 1 խնդիրը Ինտերնետ կապի որակն է, այնուամենայնիվ, հայաստանցիների կյանքում մեծ տեղ են գրավում ինտերնետային սոցիալական տարբեր ցանցերը: Դա վիրտուալ մի տարածք է, որտեղ հասարակության ակտիվ մի հատված օր ու գիշեր ժամանակ է անցկացնում: Ինտերնետը, Տեղեկատվական տեխնոլոգիաները մուտք են գործել տնտեսության, կառավարման համակարգերի, մարդկային փոխհարաբերությունների դաշտ: Ցանկացած մարդ Ինտերնետ-օվկիանոսում կարող է տեղադրել իրեն ցանկալի ինֆորմացիան, եւ կամ կարդալ, տեսնել իրեն ցանկալի նյութը: Սոցիալական...
Ինտերնետում անձն ազատ է՝ անկախ իր բարդույթներից
Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | Հունիս 8, 2010
- Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ այսօր մեր հասարակությունն ավելի շատ նախընտրում է ապրել վիրտուալ աշխարհում՝ քան ռեալ իրականության մեջ: - Այն իրականությունը, որը ստեղծվում է համակարգչային աշխարհում, ռեալ իրականությունից տարբերվում է մտածողության մակարդակով: Վիրտուալ աշխարհում հարաբերությունները միջնորդավորված են համակարգչի միջոցով, այսինքն` ոչ թե մարդ-մարդ փոխհարաբերություններն են, այլ` մարդ-համակարգիչ-մարդ: Տվյալ պարագայում մենք գործ ունենք մասամբ հուզական, իսկ ավելի շատ` գիտակցված ռեակցիաների, մշակված պատասխանների հետ: Այլ կերպ ասած` մենք...
Archive
|
Անձնական տեղեկություններն այլեւս անձնական չեն
Հունիս 12, 2010
AT&T ընկերությունն iPad-ի անվտանգության համակարգում «ճեղք» է հայտնաբերել: Apple-ի սեփականատերերին համապատասխան ծանուցում է ուղարկվել էլփոստային հասցեների արտահոսքի մասին: Հակերների խումբը հայտարարել է, որ կարողացել է կոտրել «հեղինակային» անլար կապի միջոցով ցանցին միացած օգտագործողների պլանշետնիկը: Սակայն AT&T-ում ասել են, թե խնդիրն արդեն լուծված է: Մինչդեռ Gawker հրատարակությունում հայտարարում են, թե հակերներին հաջողվել է ձեռք բերել iPad-ի 114.000 սեփականատերերի անձնական տեղեկությունները: Տուժողների թվին են պատկանում առաջատար ընկերությունների ղեկավարներ,...
Վերջինը` տարածաշրջանում
Մարտ 23, 2010
Ինտերնետ հասանելիության մակարդակով Հայաստանը շարունակում է մնալ ամենաթույլ զարգացած երկիրը տարածաշրջանում: 2008թ. ցուցանիշներով` Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը կազմել է 191 հազ.: Նախորդ տարվա համեմատ` ինտերնետից օգտվողների թիվն ավելացել է ընդամենը 3,2%-ով: Հաշվետու տարում Հայաստանը դասվել է այն երկրների շարքին, որտեղ ինտերնետից օգտվողների թիվը 100 հազ. բնակչության հաշվով կազմել է 6-10 մարդ: Այդ երկրներից են, օրինակ, Նիգերիան, Սուդանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը: Մեր հարեւաններից Վրաստանը դասվել է այն երկրների շարքին, որտեղ 100 հազ. բնակչի հաշվով ինտերնետից օգտվում...
Sex.com-y` 1 մլն դոլար
Մարտ 11, 2010
DOM Partners LLC վարկային ընկերությունը որոշում է կայացրել վաճառել Sex.com դոմենը` պարտքերի դիմաց: DOM Partners LLC-ն ֆինանսավորել է դոմենի ձեռքբերումը Escom LLC ընկերության կողմից 14 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է «Ռոյթերզը»։ Չնայած կայքը օրական վաստակում էր 15 հազ. դոլար, այնուամենայնիվ, արդեն մեկ տարի է, ինչ Escom-ը դեֆոլտ է հայտարարել պարտքերի համար: Դոմենի վաճառքի աճուրդը կանցկացվի մարտի 18-ին։ Մեկնարկային գինը 1 մլն դոլար է: Նշենք, որ Sex.com-ը 2006թ. ձեռք է բերել Գերի Կրեմենը, որին պատկանում է նաեւ Match.com ծանոթությունների կայքը: ...
Հարձակումները Չինաստանից են
Հունվար 28, 2010
Հայաստանի ինտերնետ ցանցի վրա հարձակումները հիմնականում Չինաստանի տարածքից են տեղի ունենում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Armenian Datacom company» ընկերության ցանցային մենեջեր Տիգրան Աֆրիկյանը` ավելացնելով, որ ընկերության գործունեության ընթացքում մի քանի անգամ DoS, DDoS հարձակումներ են եղել, բայց դրանք կանխվել են: «Աշխարհագրորեն հարձակումները Չինաստանից են տեղի ունենում, բայց ամեն դեպքում հավանականություն կա, որ հարձակումը մեկ այլ երկրից տեղի ունեցած լինի»,- ասել է նա` ավելացնելով, որ ընկերության ցանցի ապահովությունն ապահովող ծրագրերը եւ...
Ամենազոր ինտերնետը
Դեկտեմբեր 19, 2009
«You tube» կայքը լայն դաշտ է բացում ստեղծագործական ջիղ ունեցող մարդկանց համար, քանի որ, ինչպես պարզվել է, այդ կայքի օգնությամբ են հսկա կինոընկերությունները նոր գաղափարներ ու հեղինակներ գտնում: Ուրուգվայցի Ֆեդե Ալվարեսն ընդամենը մեկ ամիս առաջ է կայքում տեղադրել իր արտադրության կարճ անիմացիոն հոլովակը, եւ հիմա արդեն Հոլիվուդյան խոշոր ընկերությունից 30 մլն դոլար բյուջե ունեցող լիամետրաժ մուլտֆիլմ նկարահանելու առաջարկ է ստացել: Նրա 4 րոպեանոց հոլովակը, որը պատկերում է, թե ինչպես են երկաթակուռ ռազմական ռոբոտներն աշխարհի երեսից ջնջում Մոնտեվիդեոն, շատ է դուր...
|