168 Hours Weekly Online  
Wednesday, September 8, 2010



Եվրոպական պատուհան
Տպագիր տարբերակ

լույս է տեսնում
երեքշաբթի,
հինգշաբթի, շաբաթ


Armenian Fonts
 

«Անիմաստ» այցերի իմաստը

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ | Սեպտեմբեր 7, 2010

Որքան էլ Հայաստանի քաղաքական-վերլուծական միտքը փորձեց նսեմացնել Դմիտրի Մեդվեդեւի՝ Բաքու կատարած այցի նշանակությունը, այցի հենց նույն օրն իսկ պարզ դարձավ, որ Մեդվեդեւը հենց այնպես չէր այցելել Ադրբեջան։ Պետական սահմանի մասին պայմանագիրն արդեն բավական է՝ այցը անօգուտ չհամարելու համար։ Սակայն շատ ավելի կարեւոր էր «Գազպրոմի» եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության միջեւ կնքված պայմանագիրը՝ Ադրբեջանի կողմից Ռուսաստան մատակարարվող գազի ծավալների մեծացման մասին։ Սա այնքան լուրջ զարգացում է, որ դրա ֆոնին ծիծաղելի են թվում դեկլարատիվ բնույթի հայտարարությունները՝... [շարունակ.]


Նահանջ ՄԱԿ-ով

Սեպտեմբեր 7, 2010

Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում սկսվելու է Ադրբեջանի ներկայացրած «Օկուպացված տարածքներում մարդու եւ հումանիտար իրավունքների» մասին բանաձեւի քննարկումը, որն ամենայն հավանականությամբ ընդունվելու է: Համենայնդեպս նույնիսկ Հայաստանի իշխանությունները եթե ոչ պաշտոնական, ապա կիսապաշտոնական, «փորձագիտական» մակարդակով խոստովանում են, որ ի վիճակի չեն որեւէ կերպ կանխել ՄԱԿ-ում նման հակահայկական բանաձեւի ընդունումը եւ ապավինում են միայն քվեարկող երկրների պատվիրակությունների ողջամտությանն ու բարիկամեցողությանը: Այն դեպքում, երբ նման բանաձեւը ոչ միայն...

Միջնորդ երկրների պահվածքն անընդունելի է

Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ | Սեպտեմբեր 7, 2010

- ՌԴ նախագահի` Ադրբեջան կատարած այցից անմիջապես հետո Ադրբեջանը դարձյալ դիմեց դիվերսիոն գործողությունների: Կարելի՞ է ենթադրել, որ Ադրբեջանը հակամարտության լուծման վերաբերյալ ՌԴ-ից չի ստացել այն երաշխիքը կամ առաջարկները, ինչ ակնկալում էր: - Տարածաշրջանում դիվերսիոն գործողություններն ու իրավիճակի նկատվող սրացումը ընդամենը շարունակությունն է Ադրբեջանի ղեկավարության որդեգրած քաղաքականության: Այդ կերպ նրանք ուզում են համաշխարհային հանրությանը ցույց տալ, որ հակամարտությունը սառեցված չէ, բացի այդ, ադրբեջանական իշխանությունները հետապնդում են մի նպատակ եւս:...

Անկախ, բայց բոլորից կախված

Արմինե ԱՎԵՏՅԱՆ | Սեպտեմբեր 7, 2010

- ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ադրբեջանում հայտարարել է, որ այդ երկիրը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Այնուհետեւ կողմերը տնտեսական ու բարեկամական կարեւոր պայմանագրեր կնքեցին: Հայաստան կատարած այցի ժամանակ ստորագրվել է միայն ռուսական ռազմաբազաների ժամկետի երկարացման պայմանագիրը: Արդյոք Դ. Մեդվեդեւի այցը Ադրբեջան այդ երկրի համար ավելի շահեկան չէ՞ր: - Պարտադիր չէ, որ գերտերությունների հետ հարաբերություն ունենալուց անպայման ինչ-որ բան շահես մեկի նկատմամբ: Գերտերությունները նախ ունեն իրենց շահերը եւ զբաղվում են գեոպոլիտիկայով: ՌԴ-ն Հայաստանի ու Ադրբեջանի...

Կոնկրետ նպատակով

Սեպտեմբեր 7, 2010

Երեկ Բաքու են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, թեեւ ավելի վաղ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն հայտարարել էր, որ տարածաշրջանային այցի շրջանակում սեպտեմբերի 7-ին իրենք կլինեն Բաքվում, սեպտեմբերի 8-ին` Ստեփանակերտում, սեպտեմբերի 9-ին՝ Երեւանում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես են եկել նաեւ հայտարարությամբ, ըստ որի՝ իրենք կփորձեն առաջիկա ամիսներին՝ մինչեւ ԵԱՀԿ գագաթաժողովը մնացած մի քանի ամսվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին աջակցության իրենց ջանքերի շրջանակում ավելի ակտիվ լինել: Ինչպես...

Իմաստունների ու փրկիչների ժամանակներն անցել են

Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ | Սեպտեմբեր 7, 2010

- ՀԱԿ-ի համոզմամբ` Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգումը վկայում է սոսկ այն մասին, որ` «ՌԴ-ն չի տեսնում հուսալի, երկարաժամկետ եւ վստահելի գործընկերոջ, եւ փորձում է վստահության պակասը լրացնել չափազանցված իրավական երաշխիքների ապահովմամբ»: Իսկ Բաքվում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե` այդ պայմանագրի ստորագրումն ուղղված է կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը. «Մենք շահագրգռված ենք, որ այստեղ լինի խաղաղություն ու կարգուկանոն, հենց այդպես էլ պետք է ընկալել Հայաստան կատարած իմ այցի արդյունքները:...


Archive


Ո՞վ է պատվիրատուն

Սեպտեմբեր 7, 2010

Անցած շաբաթ ՀՅԴ որոշ գործիչներ, մասնավորապես ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին առաջարկեց ռազմական դաշինք կնքել: Մեր տեղեկություններով, այդ առաջարկի գաղափարը ծնվել է ոչ թե ՀՅԴ-ում, այլ իշխանական շրջանակներում: Պարզապես իշխանությունները փորձում են այդ թեման շրջանառության մեջ դնել ոչ իշխանական ուժերի միջոցով: Իշխանությունների կարծիքով, եթե ՀՀ-ն ռազմական դաշինք կնքի ԼՂՀ-ի հետ, կստացվի, որ Ղարաբաղը անուղղակիորեն նաեւ Ռուսաստանի ռազմական դաշնակիցն է: Այսինքն, այդ տրամաբանությամբ, եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի...

Կողմնակալ

Սեպտեմբեր 7, 2010

ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն Գյոթեբորգում կայացած կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել է նաեւ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադը, հայտարարել է. «Թուրքիան ցանկանում է բոլոր հարեւանների հետ հարաբերությունները կարգավորել: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ամենակարեւոր պայմանը` Հայաստանի կողմից «բռնազավթած ադրբեջանական հողերի» ազատումն է: Եթե Հայաստանն այս պայմանը կատարի, նրա հետ էլ մեր հարաբերությունները կկարգավորենք»:...

Չի՞ հասնի

Սեպտեմբեր 7, 2010

«Իլհամ Ալիեւը «ուզուն ախմախ է» (բոյով հիմար), ինչի վկայությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա ներկայացված զավեշտալի բանաձեւն է»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը` հավելելով, թե ՄԱԿ ներկայացված «բանաձեւը չարժե այն թուղթը, որի վրա այն գրված է»: Ավելին, ըստ նրա` եթե անգամ այդ բանաձեւն ընդունվի` «կոպեկի արժեք չի ունենալու»: «Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում դա ընդունվեր, ուրիշ բան է: Կարծում եմ` բանաձեւը չի հասնի ԱԽ, քանի որ համապատասխան քայլեր են ձեռնարկվում»,- ասել է...

Սեմնեբին` Բաքվում

Սեպտեմբեր 7, 2010

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին սեպտեմբերի 5-ին ժամանել է Ադրբեջան: Ըստ «APA»-ի, Սեմնեբին խորհրդակցություններ կանցկացնի Ադրբեջանի իշխանությունների հետ, կհանդիպի «ԼՂ ադրբեջանական համայնքի», ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի նպատակներից մեկը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Ադրբեջանում առկա իրավիճակի ուսումնասիրությունն է: Սեմնեբիի այցը կավարտվի այսօր: Իսկ երեկ Բաքվում նա հայտարարել է, որ ԵՄ-ն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի...

Դեժա վյու

Սեպտեմբեր 7, 2010

«Անկեղծ ասած` մենք հերթական անգամ մեր Արտաքին գործերի նախարարության ոչ հարձակվողական եւ ոչ հեռանկարային քաղաքականության պատճառով եւս մեկ անգամ դեժա վյու ենք ապրում, այսինքն`մենք նորից փորձում ենք քննարկել, թե ինչ կլինի, եթե ադրբեջանցիներն ընդունեն այդ բանաձեւը ՄԱԿ-ում»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը` անդրադառնալով ՄԱԿ-ում Ադրբեջանի կողմից ներկայացված հակահայկական բանաձեւի այսօվա քննարկմանը: Արամ Սարգսյանը դժգոհ է, որ հայտարարություններից բացի՝ այլ բան չի արվում, մինչդեռ,...