Նոր արտոնյալներ
Սեպտեմբեր 7, 2010
Որպես կանոն, Հայաստանում հարկերը վճարելուց խուսափում են հիմնականում խոշոր գործարարներն ու պաշտոնյաները: Հայտնի է, որ մի շարք ճանաչված գործարարներ այդ առումով արտոնյալ կարգավիճակ ունեն: Վերջերս արտոնյալների ցուցակում է հայտնվել նաեւ «Դվին Կոնցեռնը»: Այս ընկերությունը պետությանը պարտք է ավելի քան 600 միլիոն դրամ: Նշենք, որ «Դվին Կոնցեռնին» է պատկանում Հայաստանում ազոտական պարարտանյութի (սելիտրա) ներկրման մենաշնորհը, որն իրականացվում է «Ազոտինվեստ» ընկերության միջոցով: Բացի այդ, ընկերության սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանը մեծ «ներդրում է»... [շարունակ.]
Տարին մեկ ամսով հետ ընկավ
Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ | Սեպտեմբեր 4, 2010
- Օրերս մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Գյուղնախարարությունում դարձյալ ստուգումներ են իրականացվում, այս անգամ ոչ թե Վերահսկիչ պալատի, այլ` Ոստիկանության 6-րդ վարչության կողմից: Խոսվում է նոր ֆինանսական չարաշահումների եւ օրենքի խախտման դեպքերի մասին: - Նման խնդիր չկա, որեւէ բացահայտում կամ ֆինանսական չարաշահման դեպքեր չկան: Մի քանի դեպքեր նախկինում եղել են Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումների մասով: Նոր ստուգումներ մեր նախարարությունում որեւէ իրավապահ մարմնի կողմից բացարձակ չկան: Եթե լինում են ինչ-որ փաստեր կամ խնդիրներ, գալիս են նայում...
Վիճակագրական «երջանկության» մեխանիկան
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ | Սեպտեմբեր 2, 2010
Սրանից մոտ 10 օր առաջ, երբ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները, մենք, անկեղծ ասած, կարծում էինք, որ պետական պաշտոնյաներն ու իշխանամետ տնտեսագետները զերծ կմնան հիացական մեկնաբանություններից։ Պատճառն այն էր, որ պարծենալու տեղ այդքան էլ չունենք։ Ճիշտ է, պաշտոնական վիճակագրությունը կանխատեսվող 1.2%-ի փոխարեն արձանագրել է 4% տնտեսական աճ, սակայն նախորդ ամիսների համեմատ՝ աճի տեմպը գրեթե 2 անգամ նվազել է։ Եթե սրան էլ ավելացնենք ճգնաժամային տարվա համեմատ գյուղատնտեսության ոլորտի անկումը 23%-ով...
Բնությունից կոմերցիոն շահ են «քամում»
Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ | Սեպտեմբեր 2, 2010
ՀՀ կառավարության 2004թ. հունվարի 15-ի N 7-Ն որոշման համաձայն, անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման բնագավառի պետական կառավարման իրավասությունները վերապահվեցին ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանը, իսկ անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման նկատմամբ պետական վերահսկողության իրավասությունները` ՀՀ Բնապահպանության նախարարությանը (ԲՆ): ՀՀ ԲՆ իրավասությանն է հանձնվել 91.3 հազ. հա հատուկ պահպանվող անտառային տարածքներ` արգելոցներ (Խոսրովի անտառ, Շիկահող, Էրեբունի), ազգային պարկեր (Սեւան, Դիլիջան) եւ թվով...
Ոգեւորությունը չկոտրելու համար
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ | Օգոստոս 26, 2010
Նախորդ տարի արձանագրված տնտեսական երկնիշ անկումը երեւի դեռ երկար կմնա մեր տնտեսության վիճակագրության ամենատխուր էջը։ Տարիներով երկնիշ աճին սովորած մեր բնակչությունը չէինք ասի, թե խոր սթրեսի մեջ ընկավ այդ ցուցանիշներից, սակայն մի տեսակ, ինչպես ռուսներն են ասում, «օբիդնո» էր՝ մանավանդ որ անկման ցուցանիշով ռեկորդ սահմանեցինք տարածաշրջանում։ Սակայն տարվա սկիզբը փոքր-ինչ հաջող դասավորվեց (թվերի առումով)։ Կանխատեսված 1.2% տնտեսական աճի պարագայում, հունվարին ունեցանք 2.2% աճ, հունվար-փետրվարին՝ 2.5%։ Հաջորդ ամիսներին աճի ցուցանիշը աստիճանաբար մեծացավ` համապատասխան...
«Այս մոդելով զարգացած երկիր չենք դառնա», - ասում է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը
ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ | Օգոստոս 19, 2010
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում պաշտոնապես 6,7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել: Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, շինարարության, արտահանման ու ներմուծման, ինչպես նաեւ ծառայությունների ոլորտում նախորդ ամիսների աճի տեմպերը պահպանվել են: Սակայն գյուղատնտեսության ոլորտը բավականին մեծ անկում է ունեցել` 13,1 տոկոս: Նշենք նաեւ, որ ամսական կտրվածքով արձանագրվել է տնտեսական աճի տեմպի դանդաղում մոտ 2 տոկոսով: Հունիս-մայիս ամիսներին աճը 8,8 տոկոս էր: Արդյո՞ք այս թվերը խոսում են Հայաստանի տնտեսության վերականգնման մասին, եւ առաջիկայում կարո՞ղ...
Archive
|
Փողեր, փողեր
Սեպտեմբեր 4, 2010
ՀՀ կառավարությունը երեկ փոփոխություն է կատարել ՀՀ 2010թ. պետբյուջեի օրենքում եւ իր նախկին որոշումներից մեկի ցուցանիշներում, որի շնորհիվ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը հնարավորություն է ստացել դահլիճի նորոգման եւ պահպանման նպատակով իր միջոցներից օգտագործել եւս 26 մլն 418.3 հազար դրամ:...
Քննարկվում է
Սեպտեմբեր 4, 2010
ՀՀ կառավարության երեկվա նիստում գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացրած ՀՀ 2011թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակը: Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները պարտավորվել են մեկ շաբաթվա ընթացքում Ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություններ` «Բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի վերաբերյալ, սեպտեմբերի 6-ից ՀՀ վարչապետի մոտ անցկացնել նախնական տարբերակի քննարկումներ: Քննարկումներից հետո նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային...
ՊԵԿ-ը գերակատարել է
Սեպտեմբեր 2, 2010
Այս տարվա առաջին 8 ամիսների հավաքագրումները գերակատարվել են եւ՛ հարկային, եւ՛ մաքսային մասով: ՊԵԿ մամուլի ծառայության տեղեկացմամբ, պետբյուջե է մուտքագրվել մոտ 464 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 45.9 մլրդ դրամով (ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները): Ընթացիկ տարվա 8 ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես, 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին հավաքագրվել է ավելի քան 76.4 մլրդ դրամ, իսկ 2008թ. առաջին 8 ամիսների համեմատ` ավելի քան...
Առայժմ հայտնի չէ
Սեպտեմբեր 2, 2010
«Բոլոր նախադրյալները կան՝ հանքը բաց եղանակով շահագործելու համար»,- ամիսներ առաջ Կապանի Շահումյան բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելու մասին մեզ հետ զրույցում նշել էր Կապանի «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի Կառավարության եւ հանրության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանը: Իսկ հարցին, թե ի վերջո ե՞րբ կբացեն հանքը, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի աշխատակիցը պատասխանեց. «Դեռ պարզ չէ, քանի որ ներկայումս տարվում են հետախուզական աշխատանքներ, եւ որեւէ հստակ բան չենք կարող ասել»: Նշենք, որ Շահումյան հանքավայրը գտնվում է Կապանին...
Կրկին տրանսֆերտների «ասեղի» վրա
Օգոստոս 26, 2010
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը, 2010թ. երկրորդ եռամսյակում ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճը շարունակվել է, ինչը հիմնականում պայմանավորվել է Ռուսաստանի տնտեսության զարգացումների ազդեցությամբ։ Արժույթի միջազգային հիմնադրամի նոր կանխատեսումների համաձայն՝ Ռուսաստանի տնտեսական աճի ցուցանիշը 2010 թ. կկազմի կանխատեսվածից բարձր՝ 4.3։ 2010թ. երկրորդ եռամսյակում սեզոնային արտագնա աշխատողների աշխատուժից եկամուտների զուտ ներհոսքն ավելացել է 12.8%-ով եւ կազմել 151.6 մլն ԱՄՆ դոլար։ Մասնավոր տրանսֆերտների աճը երկրորդ եռամսյակում կազմել է 13.7%։ Օտարերկրյա...
|