Բաժիններ՝

Կրակոցներ Երևանում. վնասվել են դպրոցի ապակիները. shamshyan.com

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան 150 հիմնական դպրոցի բակում կրակոցներ են հնչել։

Ոստիկաններն ու քննիչները դպրոցի գլխավոր մուտքի ապակու վրա հայտնաբերել են կրակոցի հետքեր, ինչպես նաև ներսում՝ հանդերձարանի ապակու վրա։ Հայտնաբերվել են նաև 1 պարկուճ, 1 գնդակ, որոնք ընթերակաների ներկայությամբ քննիչը առևգրավել է։

Գ. Շամշյանի տտեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկանքով ոստիկանությունը ու քննչական բաժինը որոնում են «յաշիկ» Mercedes և BMW X5 մակնիշի ավտոմեքենաներ։ Ճշտվում է նաև՝ արդյո՞ք կրակոցների արդյունքում զոհեր և վիրավորներ կան, թե ոչ։ Տեղում աշխատում է նաև ոստիկանության փորձաքրեագետը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս