Բաժիններ՝

Դամասկոսում ՌԴ դեսպանատան ուղղությամբ կրակ է բացվել

Սիրիայի հակակառավարական ուժերը կրակ են բացել Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: Ընդգծվում է, որ հոկտեմբերի 28-­ին մոտավորապես 15:00-­ի սահմաններում Սիրիայում ՌԴ դեսպանատան ուղղությամբ ահաբեկիչներն արձակել են երկու ականանետային արկ:

«Կրակը բացվել է Ջոբար շրջանից, որը շարունակում է մնալ հակակառավարական ուժերի վերահսկողության տակ»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-­ն:

Արկերից մեկը պայթել է դեսպանատան գլխավոր մուտքի մոտ, իսկ երկրորդը դեսպատանական շրջակայքում:

Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս