Բաժիններ՝

Ղազախստանի դեսպանը հայաստանյան ԶԼՄ-­ների ղեկավարների հետ քննարկել է տեղեկատվության ոլորտում համագործակցությունը

Հայաստանում Ղազախստանի դեսպանատանը տեղի է ունեցել դեսպան Թիմում Ուրազաևի և հայաստանյան առաջատար ԶԼՄ-­ների գլխավոր խմբագիրների և ղեկավարների հանդիպումը: Միջոցառման մասնակիցները քննարկել են ինֆորմացիոն ոլորտում հայ ղազախական համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաև մտքեր փոխանակել միջազգային ասպարեզում առկա ինֆորմացիոն ակտուալ թրենդերի վերաբերյալ:

Դեսպանը շնորհավորել է Հայաստանի ԶԼՄ-­ների ներկայացուցիչներին մեր երկրի անկախության 25­ամյակի առթիվ, ընդգծելով, որ այդ իրադարաձությունն ընթացիկ տարում եղել է Հայաստանի ինֆորմացիոն հիմնական թեման:

Դեսպանն ընդգծել է ԶԼՄ-­ների առանցքային դերը ժամանակակից աշխարհում, որի նշանակությունը մեծանում է երկրների հասարակական­քաղաքական և աշխարհաքաղաքական կյանքում:

Դեսպանը ներկայացրել է այն միջազգային ծրագրերը, որոնք իրականացվում են Ղազախստանի նախաձեռնությամբ:

ԶԼՄ-­ների ներկայացուցիչներն իրենց հերթին անդրադարձել են ինֆորմացիոն քաղաքականության առանձնահատկություններին և իրենց գործունեության առաջնային ուղղություններին:

Առաջարկվել է ընդլայնել համագործակցությունը Ղազախստանի դեսպանատան հետ` երկու երկրների հասարակական­քաղաքական և փորձագիտական շրջանակների համար կարևոր իրադարձությունները ներկայացնելու միջոցով, ստեղծել փոխադարձ և հավաստի տեղեկատվություն ներկայացնող «ալիք», ինչպես նաև շարունակել տարբեր թեմաներով Ղազախստանում պրես­տուրերի կազմակերպումը:

Հայաստանի հեռուստառադիոընկերությունների և գործակալությունների ղեկավարներն ու գլխավոր խմբագիրները հանդես են եկել տեղեկատվության ոլորտում համագործակցության ակտիվացման օգտին. մասնավորապես, «Արմենպրես» գործակալության ղեկավարը, «168 ժամ», «Հայաստանում Կոմսոմոլսկայա պրավդա» թերթերի գլխավոր խմբագիրները և «ԱՌԿԱ» գործակալության խմբագիրն առաջարկել են իրականացնել տեղեկատվության փոխանակում և նպաստել հեռուստաալիքների բացմանը` երկու երկրների քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնելու նպատակով:

Ղազախստանի դեսպանը հանդիպման մասնակիցներին կոչ է արել ակտիվորեն օգտագործել Եվրասիական մեդիա ֆորումի հարթակը` տեղեկատվության փոխանակման և արտերկրի գործընկերների հետ կապերի հաստատման նպատակով:

Միջոցառման արդյունքներով հանդիպման մասնակիցները պատաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել Հայաստանում և Ղազախստանում տեղի ունեցող իրադարաձությունների օբյեկտիվ ներկայացնելու ուղղությամբ, ինչը կնպաստի երկու երկրների միջև վստահության պահպանմանն ու ավելի սերտ համագործակցությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս