Բաժիններ՝

Հանձնաժողովը ՀՀ ոստիկանապետին կդիմի երկու ոստիկանի աշխատանքից ազատելու առաջարկով

ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հոկտեմբերի 28-­ի նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ­լեյտենանտ Հունան Պողոսյանը, մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Նիստում քննարկվեցին ոստիկանության տասը ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները։

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը, պարզելով փաստական հանգամանքները, որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողներից երկուսի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում», յոթի նկատմամբ՝ այլ կարգապահական տույժեր, իսկ մեկ ծառայողի նկատմամբ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության շտաբում իրականացված ծառայողական նյութն ուղարկել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ նոր քննության»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս