Բաժիններ՝

Թուրքական ռազմական ինքնաթիռները փորձել են հատել սիրիական սահմանը

Թուրքական ռազմական ինքնաթիռները փորձել են հատել թուրք­սիրիական օդային սահմանը: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org լրատվական կայքը:

Թուրքական ռազմական ինքնաթիռները Սիրիայի սահմանը փորձել են հատել Հալեպի հյուսիսից եւ հետ են քաշվել սիրիական եւ Սիրիայում գտնվող ռուսական զորքերի հրամանատարությունների նախազգուշացումից հետո միայն:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-­ից իրականացնում է «Եփրատի վահան» կոչվող գործողությունը: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս