Բաժիններ՝

«Շերեմետևո» օդանավակայանում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալվել է Հայաստանի մի քաղաքացի, որը կողոպտել է բորտուղեկցորդուհուն ու նրա ընկերուհուն Մոսկվայի կենտրոնում, հայտնում է ռուսական 360 հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։

Հանցագործությունը կատարվել է հոկտեմբերի սկզբին։ «Պոլյոտ» («Полет») ավիաընկերության բորտուղեկցորդուհին ընկերուհու հետ ժամանակ է անցկացրել Մոսկվայի գիշերային ակումբներից մեկում։ Տուն վերադառնալիս նրանք ավտոմեքենա են կանգնեցրել, որտեղ եղել է կովկասցի երկու տղամարդ։

Երբ տեղ հասնելուն պես նրանք սկսել են վճարել ուղեվարձը, մեքենայի առջևի հատվածում նստած տղամարդը հանել է դանակն ու խլել նրանց դրամապանակը, ոսկե շղթան և iPhone-ը։
Դրամապանակում գտնվել է մի քանի բանկային քարտ և տարբեր արժույթներով գումար։

Վնասն ընդհանուր առմամբ կազմել է 383 հազար ռուբլի։
Նշվում է, որ կողոպտիչներից մեկին ձերբակալել են հոկտեմբերի 27-ին օդանավակայանում։

Պարզվել է՝ տղամարդը մշտական բնակության վայր չունի։ «Հանցագործը Հայաստանի 22-ամյա քաղաքացի է»,- հայտնել է հեռուստաալիքի զրուցակիցը:
Հարուցվել է քրեական գործ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս