Բաժիններ՝

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են չեղարկել Թուրքիայի և Իրանի հետ վիզաները

Ադրբեջանցի խորհրդարանական Գուդրատ Հասանգուլիևը հանդես է եկել Իրանի և Թուրքիայի հետ հարաբերություններում վիզային սահմանափակումները չեղարկելու առաջարկությամբ, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։

«Մեզ անհրաժեշտ է քննարկել Իրանի և Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկման հարցը։ Ադրբեջանը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի և Ռուսաստանի հետ, ինչը նպաստում է մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը այդ երկրների հետ։ Այդ պատճառով ես կարևոր եմ համարում վիզային սահմանափակումների չեղարկումը»,- հայտարարել է Հասանգուլիևը։

Այսօր Միլի մեջլիսը հաստատել է օգոստոսի 8-ին Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի նախագահների ընդունած Բաքվի հռչակագիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս