«Կառավարության նոր անդամներից ՀՀԿ-ին անդամակցելու դիմումներ առայժմ չենք ստացել». Վահրամ Բաղդասարյան

«Եթե նոր կառավարության անդամները ցանկանան, կարող են անդամակցել: Առայժմ դիմում չենք ստացել»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով վարչապետ Կարեն Կարապետյանի և կառավարության նոր անդամների` ՀՀԿ-ին անդամակցելու մասին հարցը:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ Կարեն Կարապետյանը ՀՀԿ համագումարում ընտրվի ՀՀԿ խորհրդի նախագահ` մինչ այդ ավարտելով անդամակցության գործընթացը, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ, եթե ընտրվի ՀՀԿ անդամ, կարող է մասնակցել համագումարին: «Առայժմ մենք նման դիմումներ չենք ստացել»,- կրկնեց նա:

 

Տեսանյութեր

Լրահոս