Միշել Օբաման հորդորել է ամերիկացիներին՝ քվեարկել իր «ընկերուհու»՝ Հիլարի Քլինթոնի օգտին

ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման հորդորել է ամերիկացի ընտրողներին՝ նախագահի առաջիկա ընտրություններում քվեարկել Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս հայտարարությունը նախագահ Բարաք Օբամայի տիկինն արել է Հյուսիսային Կարոլինայում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ, որտեղ ելույթ է ունեցել նախկին պետքարտուղարի հետ միասին:

Իր ելույթի ընթացքում Միշել Օբաման հորդորել է ամերիկացիներին՝ քվեարկել Քլինթոնի օգտին եւ նրան անվանել է «իր աղջիկը»: «Հիլարի Քլինթոնն իմ ընկերուհին է»,- հավելել է նա:

Բացի այդ, առաջին տիկինը ասել է, թե ինչպիսին պետք է լինի ԱՄՆ-ի ապագա նախագահը: «Մենք ցանկանում ենք, որ նախագահը լրջորեն վերաբերվի իր աշխատանքին»,- ասել է Օբաման, եւ «որին կարելի է վստահել միջուկային կոդերը»:

Իր հերթին Հիլարի Քլինթոնը խոստացել է առաջին տիկնոջը, որ ԱՄՆ-ի ընրություններում իր հաղթանակի դեպքում հոգ է տանելու այն բանջարանոցի մասին, որն իր ժամանակին Միշել Օբաման հիմնել է Սպիտակ տան հարավային մարգագետնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`Reuters

Տեսանյութեր

Լրահոս