«Նոր Սնոուդենը» տեղեկատվություն է հափշտակել ամերիկացի հետախույզների մասին

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին կապալառու Հարոլդ Թոմաս Մարտինը, որը մեղադրվում է գաղտնի նյութերի հափշտակման մեջ, գողացել է ամերիկացի ընդհատակյա հետախույզների անուններով տվյալները: Այս մասի հաղորդել է «Ասոշիեյթեդ պրեսը»՝ հղում անել ով դատական նյութերի:

51-ամյա Մարտինին պաշտպանող փաստաբանները դիմել են դատարան՝ խնդրելով նրան կալանքից ազատել մինչեւ հետաքննության ավարտը: Ավելի վաղ դատավոր Դեւիդ Կոպերթայթը համանման խնդրանքը մերժել էր այն բանի հիման վրա, որ մեղադրյալը սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: Կոպերթայթը նաեւ համաձայնել է դատախազության փաստարկներին, որը նշել է, թե Մարտինի տանը հայտնաբերվել են շուրջ 50 տերաբայթ գաղտնիացված տվյալներ, ներառյալ հետախույզների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ազգային անվտանգության գործակալության նախկին կապալառուի հանրային պաշտպաններ Ջեյմս Վիդան եւ Դեբորա Բորդմենը իրենց հերթին պնդում են, որ Մարտինը գաղտնի տեղեկատվությունը տանն էր պահում տվյալների կուտակման եւ ուսումնասիրման նկատմամբ իր հակման պատճառով, ինչպես նաեւ այն բանի համար, որ դառնա ավելի որակյալ մասնագետ: Ընդսմին նրանք ընդգծում են, որ իրենց պաշտպանյալը «սիրում է իր ընտանիքն ու երկիրը» եւ չէր պատրաստվում տեղեկությունները փոխանցել օտարերկրյա հետախուզական ծառայություններին:

Տեսանյութեր

Լրահոս