Բաժիններ՝

Ձերբակալվել է Շենգավիթ վարչական շրջանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը. News.am

Քիչ առաջ ձերբակալվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը:

NEWS.am-ի տեղեկություններով, նա կասկածվում է կաշառք վերցնելու մեջ:

Իրավապահ մարմինները դեռեւս պաշտոնապես չեն հաստատում տեղեկությունը:

Իշխան Բարսեղյանը ծնվել է 1965 թվականին Սևան քաղաքում։ 1982 թվականից մինչև 1987 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։ 1987 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է Ղափանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։ 1992 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։ 1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Հրազդանի շրջանային ժողդատարանի դատավորի պաշտոնում։ 1999 թվականից առ այսօր աշխատում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս