Բաժիններ՝

Պեպ Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ չի հաղթում 6 խաղերում անընդմեջ

Անգլիայում հնարավոր է ամեն ինչ:

«Մանչեսթեր Սիթին» անգլիական Լիգայի գավաթի 4-րդ ռաունդում պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» 0:1 հաշվով: Այս խաղը դարձավ քաղաքաբնակների համար առանց հաղթանակի 6-րդը բոլոր մրցաշարերում: ԱՊԼ-ում «Մանչեսթեր Սիթին» պարտվել է «Տոտենհեմին» (0:2), և ոչ-ոքի խաղաց «Էվերթոնի» (1:1) և «Սաութհեմփթոնի» հետ (1:1):

Չեմպիոնների լիգայում ակումբը պարտվեց «Բարսելոնային» (0:4), իսկ «Սելթիկի» հետ գրանցվեց ոչ-ոքի արդյունք (3:3):

Քաղաքաբնակները դեռ գլխավորում են մրցաշարային աղյուսակը. «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Լիվերպուլն» ունեն 20-ական միավոր:

Գվարդիոլան «Բարսելոնայում» և «Բավարիայում» նվաճել է 21 տիտղոս:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս