Բաժիններ՝

Ինչպես ճիշտ բուժել վահանաձև գեղձը

Վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրները շատ տարածված են։ Իրավիճակն առավել բարդացնում է այն հանգամանքը, որ շատերը տեղյակ չեն այն մասին, որ նման խնդիր ունեն։ Վահանաձև գեղձը պատասխանատու է նյութափոխանակության համար և կենսական կարևոր նշանակություն ունի մեր օրգանիզմի համար, քանի որ մարմնի յուրաքանչյուր բջիջ վահանաձև գեղձի հորմոնների համար ռեցեպտորներ ունի։ Fithacker.ru կայքը ներկայացրել է բնական միջոցներ՝ վահանաձև գեղձի առողջությունը պահպանելու համար։

1. Ավելացրեք A, D և K2 վիտամինների օգտագործումը։ Այս վիտամինները չափազանց կարևոր են վահանաձև գեղձի առողջության և դրա արտադրած հորմոնների համար։ Ըստ վերջին հետազոտությունների՝ այս վիտամինների պակասը կարող է հանգեցնել վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների։

2. Ծովամթերք։ Անհրաժեշտ է սննդակարգում պարբերաբար ծովամթերք ներառել, քանի որ դրանք յոդի հիմնական աղբյուրներից մեկն են և բազմաթիվ սննդարար նյութեր են պարունակում։

3. Կոկոսի յուղ։ Այս յուղը չի խանգարում T4 և T3 հորմոնների փոխարկմանը։ Այդ պատճառով էլ անհրաժեշտ է այն ներառել սննդակարգում։ Սա կնպաստի քաշի նվազեցմանը, կլավացնի նյութափոխանակությունը, ինչպես նաև կլավացնի իմուն համակարգը, ինչը չափազանց կարևոր է վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների դեպքում։ Օրվա ընթացքում նվազագույնը 1 ճաշի գդալ օգտագործեք։

4. Խուսափեք սնձան (սպիտակուցային նյութ) շատ պարունակող մթերքի օգտագործումից։ Այն կարող է որոշ մարդկանց մոտ աուտոիմուն ռեակցիայի հանգեցնել, ինչ կարող է առաջացնել վահանաձև գեղձի աուտոիմուն թիրեոիդիտի՝ Խաշիմոտոյի հիվանդություն։

5. Հանգիստ։ Եթե վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները կապված են ծանր դեպրեսիայի, վատ լուրերի կամ մշտական սթրեսի հետ, պետք է փորձել հանգստանալ։ Կարող եք հաճախել յոգայի, մեդիտացիայի և այլն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս