Ինչու է բորբոքվել Շմայսը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում երեկ տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասնակցությամբ փակ քննարկում, որը տևեց մոտ մեկ ժամ։ Քննարկման ընթացքում կրքերն այնքան էին թեժացել, որ բանավիճող պատգամավորների ձայները միջանցքում լսելի Էին։

Մասնավորապես, Աժ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից հնչեցված ինչ-որ հարց անասելի բորբոքել Էր Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանին՝ Շմայսին։

Իսկ ինչ վերաբերում է հանդիպման բուն թեմային, ապա «ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ փակ քննարկման ընթացքում Վիգեն Սարգսյանը հիմնականում կրկնել է կառավարության ծրագրի քննարկման ժամանակ խորհրդարանում հնչեցրած իր ելույթը։ Ակնհայտ է, որ պատգամավորներն հանդիպման արդյունքում իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները չէին ստացել, քանի որ մեր տեղեկություններով՝ վերջում որոշվել է առաջիկայում ևս մեկ քննարկում» կազմակերպել, գուցե ոչ ԱԺ-ում։

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Վիգեն Սարգսյանը պատգամավորների հարցադրումներին ի պատասխան՝ ներկայացրել է բանակում առկա խնդիրները, սակայն դրանց լուծումների վերաբերյալ կոնկրետ քայլերը մատնանշելուց հիմնականում ձեռնպահ է մնացել։ Երեկ նա հրաժարվեց նաև «ոտքի վրա» պատասխանել լրագրողների հարցերին՝ ուղղորդելով դիմել լրատվական ծառայություն»։

Տեսանյութեր

Լրահոս