Բաժիններ՝

Ավստրալիայում ոսկեզօծել են ծառի մեջ մխրճված ավտոմեքենան

Մելբուռնում ծառի մեջ մխրճված Toyota Camry-ն պատել են ոսկեգույն ներկով եւ վերածել արտ-օբյեկտի, հաղորդում է Vice-ը:

Վթարն ավստրալական քաղաքում տեղի է ունեցել դեռ հոկտեմբերի 16-ին: Վարորդը փախել է՝ բանալիները թողնելով վառոցքի փականում: Մեկ շաբաթ անց անհայտ նկարիչը ոսկեզօծել է Toyota-ն եւ այն վերածել ժողովրդականություն վայելող տեսարժան վայրի:

Տեղի իշխանությունները դեռեւս չեն տարհանել ավտոմեքենան: Այդպես էլ չի հաջողվել պարզել, ով է դրա տերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս