Բաժիններ՝

ՀՀ ԱԳՆ-­ում կայացել է ՀՀ-­ԵՄ բանակցությունների հինգերորդ փուլը

Երևանում հոկտեմբերի 25-­ին կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, իսկ եվրոպականը՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, ԵԱՀԿ և տարածաշրջանային համագործակցության տնօրեն Լյուկ Դեվինը:

Մասնակցում էին ՀՀ-­ում ԵՄ պատվիրակության ղեկավարը, ինչպես նաև ՀՀ ԱԳ և շահագրգիռ այլ գերատեսչությունների և ԵՄ պաշտոնյաներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, բանակցությունների ժամանակ քննարկվել են համաձայնագրի նախագծի տարբեր բաժիններին առնչվող հարցեր։

Բանակցությունների ընթացքում, տեղի է ունեցել ընդլայնված կազմով լիագումար նիստ, որի ընթացքում կողմերն ամփոփել են մի շարք ոլորտների շուրջ բանակցությունների արդյունքները և նախանշել հաջորդ փուլի քննարկումների շրջանակը։

Բանակցող թիմերը նախատեսում են հաջորդ հանդիպումն անցկացնել Բրյուսելում՝ ընթացիկ տարվա դեկտեմբերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս