Բաժիններ՝

«Բացի Մեսսիից ու Ռոնալդուից, չես հիշի մեկին, ով Մխիթարյանի նման արդյունավետ է». Հարգրիվս

Անգլիական մամուլը շարունակում է հետաքրքրվել այն հարցով, թե ինչու չի խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Այս անգամ Մխիթարյանի խնդրին է անդրադարձել մանչեսթերյան ակումբի նախկին ֆուտբոլիստ Օուեն Հարգրիվսը:

Հարգրիվսը նշել է, որ Մխիթարյանը կլիներ իր թիմի առաջատար ֆուտբոլիստն ու վճռորոշ դեմքը: Հենրիխը ֆուտբոլիստ է, ով կարիք ունի խաղալու և իր խաղով կարող է շատ հարցեր լուծել:

Հարգրիվսը հիշել է Մխիթարյանի խաղը «Բորուսիայում»  առաջին տարիներին, որտեղ Հենրիխն այնքան էլ վստահ չէր խաղում: Սակայն նախկին կիսապաշտպանը խորհուրդ է տալիս ուշադիր նայել այն թվերին, որը գրանցեց Մխիթարյանը՝ 23 գոլ և 32 գոլային փոխանցում: Ըստ Հարգրիվսի՝ այս ցուցանիշը պարզապես ապշեցնող է:

«Մխիթարյանը թիմերը թույլ չէին, թույլ չէին նաև առաջնությունները, և պետք է խոստովանել, որ, բացի Մեսսիից ու Ռոնալդուից՝ չես հիշի մեկին, ով Մխիթարյանի նման արդյունավետ է:

«Մանչեսթեր Յունայթեդում» մենք դեռ չենք տեսել բարձրակարգ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:

Հենրիխը ոչ միայն հրաշալի ֆուտբոլիստ է, այլև՝ շատ զգայուն տղա: Լավ կլիներ, որ նա հաղթահարեր այս անվստահությունը: Գուցե ոչ վստահ սկսված մրցաշրջանն էր, որ հարվածեց նրան»,- նշել է  Հարգրիվսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս