Բաժիններ՝

HRW-ը մեղադրում է Թուրքիային բանտարկյալներին կտտանքների ենթարկելու մեջ

Իրավապաշտպան Human Rights Watch-ը մեղադրել է Թուրքիայի իշխանություններին նրանում, որ նրանք բանտարկյալներին կտտանքների են ենթարկում։

Հուլիսյան ձախողված հեղաշրջման փորձից հետո կտրուկ սահմանափակվել են բանտարկյալների իրավունքները, նշվում է կազմակերպության՝ այսօր հրապարակված զեկույցում։

Փաստաթուղթը տեղեկատվություն է պարունակում թուրքական բանտերում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների մասին, ներառյալ՝ կտտանքները, ծեծը, սեքսուալ բռնությունները։

Արտակարգ դրության ռեժիմը թուրքական ոստիկանությանը թույլատրում է առանց դատարանի հրամանի 30 օրով ձերբակալել ցանկացած քաղաքացու։ Առաջին 5 օրում բանտարկյալին արգելվում է կապ հաստատել իր փաստաբանի հետ։

«Չեղյալ հայտարարելով կտտանքներից պաշտպանող օրենքները՝ Թուրքիայի կառավարությունը քարտ-բլանշ տվեց ուժայիններին, նրանք հիմա կարող են կտտանքների ենթարկել բանտարկյալներին, ինչպես ցանկանում են»,- հայտարարել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Human Rights Watch-ի բաժանմունքի տնօրեն Հյու Ուիլյամսոնը։
Զեկույցը պատրաստելու համար, ըստ HRW-ի, հարցում է իրականացվել 40 փաստաբանի, իրավապաշտպանի, նախկին բանտարկյալի և դատաբժիշկների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս