Բաժիններ՝

«Պետք է Պուտինի հետ օղի խմել». Ժան-Կլոդ վան Դամը ցանկանում է հաշտեցնել ԱՄՆ-ին և Ռուսաստանին

Նախկին քիք բռնցքամարտիկը խորհուրդ է տվել քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին:

«Ես սիրում եմ Ամերիկան: Ես եկել եմ այստեղ առանց ոչնչի և դարձել եմ աստղ այս մարդկանց շնորհիվ: Այստեղ ես ինձ լավ եմ զգում: Բայց հիմա ԱՄՆ-ին պետք է վերաբերվել՝ ինչպես բիզնեսի, որովհետև Դուք պրոբլեմներ ունեք: Ես ճանապարհորդում եմ աշխարհով, ապրում եմ Հոնկոնգում, այցելում եմ Ամերիկա և Եվրոպա: Ես հանդիպել եմ Վլադիմիր Պուտինի, Սիլվիո Բեռլուսկոնիի և Դոնալդ Թրամփի հետ:

Ռուսաստանի կիբերհարձակումներն ԱՄՆ-ի վրա՞: Հիմա արդեն ժամանակ չկա կիբերհարձակումները քննարկելու համար, ժամանակ չկա ինչ-որ բաներ ընդհանրապես քննարկելու համար. ավելի լավ է թռչել Մոսկվա, օղի խմել Պուտինի հետ և փորձել հաշտություն կնքել»,- վան Դամին է մեջբերում TMZ-ը:

Վան Դամը պրոֆեսիոնալ ռինգում հանդես է եկել 1977-ից մինչև 1982թ.: Այդ ընթացքում նա անցկացրել է 22 մենամարտ, հաղթել է 20-ում (13-ը՝ նոկաուտով), 2-ում կրել է պարտություն մրցավարների որոշմամբ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս