Բաժիններ՝

2 ընկերություններ «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն կստանան

«ԹԵՔՆՈԼՈՋԻ ԸՆԴ ՍԱՅՆՍ ԴԱՅՆԱՄԻՔՍ» (TSD) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ԵրՄՄԳՀԻ»  ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն կտրամադրվի՝ պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեության իրականացման համար:

Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության՝ հինեշաբթի օրվա նիստի օրակարգում։ Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանվում է 7 տարի, բայց ոչ ավելի, քան «Ալյանս» ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը:

Նշենք, որ  «ԹԵՔՆՈԼՈՋԻ ԸՆԴ ՍԱՅՆՍ ԴԱՅՆԱՄԻՔՍ»-ը զբաղվում Armphone բջջային հեռախոսների և Armtab պլանշետների արտադրությամբ։

Տրամադրել «ՍԵՄԿՈ ՍԻ ԱՅ ԷՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համար` 264.110.927041)

Կարդացեք նաև

«Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս»  ՓԲԸ տարածքում շահագործողի թույլտվություն կտրամադրվի նաև  «ՍԵՄԿՈ ՍԻ ԱՅ ԷՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ էլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության և Հայաստանի Հանրապետության տարածքում չարտադրվող ապրանքատեսակների արտադրության ոլորտներում գործունեություն ծավալելու համար: Շահագործողի թույլտվության գործողության ժամկետը սահմանվել  5 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս