Ալիևն ու Հերբերտ Զալբերը քննարկել են ԼՂ հակամարտությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։

Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող գործընթացները։

Զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության դերի մասին ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։

Տեսանյութեր

Լրահոս