Բաժիններ՝

Լավրովը հայտնել է «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղի երկարաձգման պայմանը

Ռուսաստանը պատրաստ կլինի երկարաձգել «Թուրքական հոսքի» երկրորդ ճյուղը միայն այն բանից հետո, երբ Եվրամիությունից ստանա գրավոր երաշխիքներ նախագծի իրագործման վերաբերյալ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը։

««Հարավային հոսքի» անհաջողությունից հետո մենք պատրաստ կլինենք երկարաձգել այդ ճյուղը Եվրամիության տարածքում այդ նախագծի միայն ոչ երկակի պաշտոնական, գրավոր երաշխիքներից հետո»,- հայտարարել է Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայում բիզնեսի եվրոպական ասոցիացիայի հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ մասնագետները կարծում են, որ «տեսանելի ապագայում առանց ռուսական էներգակիրների ԵՄ անդամ երկրների համար դժվար կլինի»։

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են «Թուրքական հոսքի» վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը, որը նախատեսում է նաև գազատարի շինարարություն դեպի Եվրոպա, մասնավորապես, Հունաստան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս